ARM | RUS |

Հանրային բնապահպանական դատարանի վճիռն Արարատյան դաշտի աղետի վերաբերյալ

05.02.19 | 23:16

Սույն թվականի փետրվարի 5-ին Հանրային բնապահպանական դատարանը քննեց «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» գործը՝ ըստ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի դիմումի: Գործը քննեցին դատավորներ՝ էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Դիմումատու Լևոն Գալստյանը նշեց, որ Արարատյան արտեզյան ավազանում ջրային ռեսուրսների գերշահագործման հետևանքով արձանագրվել է հետևյալը պատկերը.

  1. Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսի կրճատում 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): Արդյունքում՝ 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից:
  2. Էջմիածնի տարածաշրջանի 303 ինքնաշատրվանող հորատանցքերի պիեզոմետրիկ մակարդակների նվազում և ելքերի կրճատում մինչև 10 անգամ: Խմելու-կենցաղային և/կամ ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր շատրվանող չէ:
  3. Մասիսի տարածաշրջանում մակարդակների նվազում 3,9-15 մետրով, ինչն էլ ուղեկցվում է ջրերի ծախսի 43,7-198 լ/վրկ նվազումով:
  4. 1983-2013թթ. Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում մոտ 6 անգամ: Վտանգվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ու 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը:
  5. Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք շատրվանող չէ:
  6. Ջրի նվազող պահանջարկը բավարարելու նպատակով տարբեր տարիներին Սևանա լճից տարեկան 50-170 մլն. խմ ծավալով լրացուցիչ ջրի բացթողում, ինչը վտանգում է լճի էկոհամակարգը:
  7. Արարատյան դաշտում մոտ 400 հազար գյուղացի կանգնած է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորստի փաստի առաջ, ինչն էլ կառաջացնի ոչ միայն սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, այլ նաև կնպաստի արտագաղթի նոր ալիքի բարձրացմանը:

«…Տարիների ընթացքում տրամադրել են սահմանվածից ավելի ջրօգտագործման թույլտվություններ, չեն վերահսկել ջրառը Արարատյան դաշտում՝ ինչն էլ հենց պատճառ է հանդիսացել նշյալ տարածքում վերոնշյալ էկոլոգիական աղետալի վիճակի առաջացման համար:

Դիմելով Հանրային էկոլոգիական դատարան հուսով եմ, որ ձեր կողմից կիրականացվի լրիվ, օբյեկտիվ և անաչառ քննություն, և միջոցներ կձեռնարկվեն օրինախախտ պաշտոնյաներին՝ թե ներկայիս, թե նախկին, քրեական պատասխանատվության ենթարկելու և ՀՀ հասցված էկոլոգիական և տնտեսական վնասները վերականգնելու ուղղությամբ», – ասաց Լևոն Գալստյանը:

Որպես տուժողներ հանդես եկան «ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Արմեն Բունիաթյանը, Արարատի մարզի բնակիչ Հայկանուշ Հովհաննիսյանը, «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը, էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը, «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, ԷկոԼուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը:

Արարատի մարզպետարանի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից խնդրի կարգավորմանն ուղղված միջոցառումները՝ մասնավորապես նշեց, որ 2016 թ-ին ՀՀ նախագահի կողմից հրահանգ է եղել կրճատել ջրօգտագործման ծավալները: 2017 թ-ին ՀՀ վարչապետի 413-Ն որոշման համաձայն մշակվել է միջոցառումների ծրագիր Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների խնայման ու խորքային հորերի հնարավորինս կոնսերվացման համար: Իսկ մոտ 10 օր առաջ ՀՀ կառավարության աշխատակազմից Արարատի և Արմավիրի մարզպետարաններ, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների և բնապահպանության նախարարություններին ուղարկվել է գրություն Արարատյան դաշտի արտեզյան ջրային ռեսուրսների առկա վիճակի վերլուծություն և վերականգնման ծրագրերի նախագիծ կազմելու վերաբերյալ:

Դատարանը, լսելով կողմերին, ՎՃՌԵՑ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ.

  1. Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների գերսպառումը, ինչը հանգեցրել է բնապահպանական աղետի, ճանաչել որպես բնապահպանական հանցագործություն:
  2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել այն պաշտոնատար անձանց, ում ստորագրություններով տրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք առաջացրել են էկոհամակարգային հավասարակշռության խախտում և ջրային ռեսուրսի գերնորմատիվային սպառում, մակերևութային և ստորերկրյա ջրերի քանակությունների նվազում և որակի վատթարացում:
  3. Դիմել ՀՀ Դատախազություն`

Արարատյան արտեզյան ջրավազանի ջրի օգտագործման անօրինական թույլտվություններ տված պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի հարուցման և նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառած վնասների վերականգնման պահանջով:

  1. Դիմել ՀՀ Վարչապետին` խնդրելով հանձնարարել հետևյալ գերատեսչություններին`

ա) ՀՀ բնապահպանության նախարարությանը.

  • չկատարել ջրերի բաշխում, եթե այն վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին /«Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդ., 2-րդ մաս /:
  • Դասակարգել Արարատյան դաշտի խորքային ջրերն ըստ օգտագործվող գործառույթի և կարգավիճակի /ՀՀ Ջրային օրենսգիրք, 10-րդ հոդ., 4-րդ մաս/
  • Մշակել Արարատյան հարթավայրում շրջանառու կամ կրկնակի ջրօգտագործման համակարգի անցման միջոցառումների ծրագիր և ժամանակացույց (ըստ տարիների սկսելով խոշոր ջրօգտագործողներից (300լ/վրկ և ավել ջրօգտագործում): Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1998թ. մարտի 31-ի թիվ 216 որոշումը և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, չեղյալ համարել թույլտվություն ունեցող, սակայն դեռևս չհորատված խորքային հորերի հորատման թույլտվությունները:
  • Կոնսերվացնել կամ լիկվիդացնել առկա տիրազուրկ հորերը:
  • Վերանայել ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի քանակները՝ դրանք համապատասխանեցնելով փաստացի ձկան քանակության նորմատիվ պահանջներին:
  • Մշակել և ներդնել ձկնաբուծական տնտեսություններից հեռացվող ջուրը ոռոգման նպատակներով օգտագործման համակարգ, կամ ջրօգտագործման շրջանառության համակարգ:

բ) ՀՀ ազգային անվտանգության խորհրդին առաջարկել.

  • Քննության առարկա դարձնել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրի մակարդակի նվազման ազդեցությունը՝

– անապատացման և դրանից բխող ռիսկերը;

– Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ռիսկերը;

– պարենային անվտանգության ռիսկերը:

գ) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեին.

  • Մշակել Արարատյան հարթավայրում ստորերկրյա ջրերով ոռոգման համակարգը մակերևութային ջրերով փոխարինելու միջոցառումների ծրագիր և այն դնել կիրարկման մեջ:
  • ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ մշակել ձկնաբուծական տնտեսությունների կողմից հեռացվող ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու հայեցակարգ, այն դնել կիրարկման մեջ, ինչի արդյունքում ստորերկրյա ջրերի արդյունահանումը կնվազի մոտ 2000լ/վրկ ծավալով, իսկ ոչ ոռոգման սեզոնին` կրկնակի անգամ:
  • Համակարգի ինքնաշատրվանող խորքային հորերը բերել փականային ռեժիմի՝ չափագրելով և կապարակնքելով դրանք:
  • Տեխնիկական վատ վիճակում գտնվող հորերը փականային ռեժիմի բերվելու անհնարինության դեպքում պարտադրել շահագործողներին հորերը կոնսերվացնել իրենց հաշվին:
  • ՋՕԸ-երին տալ սահմանված կարգով ջրառի հաշվառում իրականացնելու և հաշվետվողականության պահանջների պարտադիր կատարման հանձնարարականներ:
  • Հստակեցնել ոռոգման նպատակով ջրառի նորմատիվ պահանջները։

դ) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը.

  • ՀՀ Արարատի մարզի 141 ինքնաշատրվանող հոր օգտագործող 13 գյուղական համայնքների կարիքների համար մշակել կենտրոնացված ջրամատարարարման համակարգ:
  • Կարիքների գնահատումից և ցանցի ստեղծումից հետո համայնքների բյուջեի հաշվին կոնսերվացնել կամ լիկվիդացնել ավելորդ (չշահագործվող) հորերը:

ե) ՀՀ կառավարության Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին

  • ՀՀ օրենքով սահմանված կարգով կազմակերպել համալիր վերահսկողություն` Արարատյան արտեզյան ավազանից ջրառ իրականացնող, ձկնային տնտեսություններում, ջրօգտագործող ընկերություններում և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում:
  • Վերահսկողության արդյունքների վերլուծություններից հետո մշակել ոլորտում առկա խնդիրների բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկի տեսքով դրանք ուղղել ըստ պատկան մարմինների։

զ) Ջրային կոմիտեին, անհրաժեշտության դեպքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին.

  • Ջրօգտագործվող ինքնաշատրվանող խորքային հորերը սահմանված կարգով բերել փականային ռեժիմի:
  • Ապահովել ջրառի ծավալների հաշվառումը, խմելու-քաղցրահամ ջուրն օգտագործել բացառապես այդ նպատակով:
  • Բացառել կոյուղաջրերի արտահոսքը գյուղատնտեսական հողեր:
  • Մշակել ջրակորուստների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծրագիր, օրենքով սահմանված կարգով այն համաձայնեցնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ և իրականացնել ծրագիրը:

է) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին.

  • վերանայել տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված ջրի մատակարարման սակագները:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:

Դատավարության բոլոր փաստաթղթերը, ներառյալ վճռի ամբողջական տեքստը հասանելի կլինեն www.ecolur.org կայքում՝ 10-օրյա ժամկետում:

05.02.2019թ.


Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ...

16:09

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության կորուստ

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության...

15:49

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով»...

15:26

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

15:09

Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են

Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել...

14:26

Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների...

14:07

Դավիթին տեղափոխել են հիվանդանոց

Դավիթին տեղափոխել են հիվանդանոց

14:05

Պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․...

13:48

Շատ համով հոտեր են գալիս ձեր խոհանոցից. Փաշինյանը՝ Էջմիածնի մանկապարտեզում.

Շատ համով հոտեր են գալիս ձեր խոհանոցից. Փաշինյանը՝ Էջմիածնի...

13:27

Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար

Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար

13:04

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 3-ին

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 3-ին

12:48

Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է տնային...

12:23

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

12:07

Մոսկվա-Չելյաբինսկ գնացող գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից, կան վիրավորներ

Մոսկվա-Չելյաբինսկ գնացող գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից, կան...

11:52

Իրանը հայտարարել է ամերիկյան ևս մեկ հինգերորդ սերնդի F-35-ի խոցման մասին

Իրանը հայտարարել է ամերիկյան ևս մեկ հինգերորդ սերնդի F-35-ի խոցման...

11:34

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին. Մերձավոր Արևելքի հիմնական զարգացումները ապրիլի 3-ի առավոտյան դրությամբ

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին. Մերձավոր Արևելքի հիմնական զարգացումները ապրիլի 3-ի առավոտյան...

11:17

Կարմիր խաչը տագնապ է հնչեցնում. Իրանը կարող է մնալ առանց բժշկական օգնության

Կարմիր խաչը տագնապ է հնչեցնում. Իրանը կարող է մնալ առանց բժշկական...

10:52

ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան

ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի...

10:39

Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ … Լուսինե Մարտիրոսյան

Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ … Լուսինե...

10:38

Փրկարարական ստորաբաժանումների մրցունակությունը հիմնված է փորձի վերլուծության և նորարարության վրա․ ՓԾ տնօրենն աշխատանքային այց է կատարել Վայոց ձոր

Փրկարարական ստորաբաժանումների մրցունակությունը հիմնված է փորձի վերլուծության և նորարարության վրա․...

10:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44