Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ թունաքիմիկատների ներկրմամբ զբաղվող «Նատալի Ֆարմ» ընկերության հանդեպ: Նկատի ունենալով առաջիկայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, Հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն թունաքիմիկատների շուկայում: Այն իր մեջ ընդգրկել է շուկայի կառուցվածքի և մրցակցային իրավիճակի վերլուծությունից մինչև գնագոյացում՝ ողջ շղթան: Գյուղատնտեսության բնագավառում ներգրավված են շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնք փաստացի իրենց արտադրանքի մշակման ժամանակ օգտագործում են տարբեր տեսակի թունաքիմիկատներ: Այս հանգամանքը փաստում է, որ գյուղատնտեսական արտադրանքի վրա էական ազդեցություն ունեն թունաքիմիկատների շուկայում տեղի ունեցող զարգացումները, ինչն էլ իր հերթին ուղղակի անդրադառնում է հայկական գյուղ մթերքների վերջնական գնի ձևավորման վրա: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ մեր երկիր հիմնականում ներկրվում և իրացվում է 3 տիպի թունաքիմիկատ՝ միջատասպան դեղեր (ինսեկտիցիդներ ), մոլախոտերի դեմ դեղեր ( հերդիցիդներ) և հակասնկային հիվանդությունների համար կիրառվող դեղեր ( ֆունգիցիդներ): Ներկրման հիմնական երկրներն են Չինաստանը, Շվեյցարիան, Վրաստանը, Հնդկաստանը և Գերմանիան: Հանձնաժողովի վերլուծությունն ընդգրկել է 2017-18 թվականները, որոնց համաձայն վերոնշյալ երեք խումբ թունաքիմիկատների ներկրման և իրացման մասով էլ առկա են խոշոր ընկերություններ: Ընդհանուր առմամբ շուկայում գործում է 12 ընկերություն, որոնցից առաջատար ընկերության՝ «Նատալի Ֆարմի» մասնաբաժինը կազմել է 44 տոկոս, երկրորդը «Հրաշք այգին» է՝ 31 տոկոս մասնաբաժնով, իսկ մնացած թվով 10 ընկերությունների մասնաբաժինները միասին կազմում է շուկայի 25 տոկոսը: Համաձայն մրցակցության օրենսդրության դրույթների, նշված ընկերություններն ունեն գերիշխող դիրք և իրենց գործունեության ընթացքում պարտավոր են պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները: Թունաքիմիկատների շուկայի ուսումնասիրությունը փաստում է, որ 2018-ին «Նատալի Ֆարմը» բարձրացրել է վաճառքի գինը, ինչը կարող է հանդիսանալ գերիշխող դիրքի չարաշահում Գնի բարձրացման պատճառներն ուսումնասիրելիս, ակնհայտ է դառնում, որ իսկապես, 2018 թվականին 2017-ի համեմատ բարձրացել են որոշ տեսակի թունաքիմիկատների ներկրման գները, ինչն օբյեկտիվորեն կարող էր որոշակի գնաճի հանգեցնել: Սակայն, գյուղացիական տնտեսություններին այն վաճառվել է անհամեմատ բարձր արժեքով, այսինքն ըստ էության վաճառքի գինը բարձրացել է շատ ավելի մեծ չափով, քան ձեռքբերման արժեքները և այլ ծախսերը միասին: Այսպես. 2017 թվականի առաջին կիսամյակում դիտարկվող ապրանքների ինքնարժեքը կազմել է 1 900 դրամ, իսկ մանրածախ վաճառքի գինը՝ 2 500 դրամ (+600), իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում ինքնարժեքը եղել է 2 100, իսկ վաճառքի գինը՝ 3 100 դրամ (+1000) : Այսպիսով, կարող ենք փաստել, որ թեև ինքնարժեքն աճել է 10 տոկոսով, սակայն վաճառքի գինը ավելի քան կրկնակի՝ 24տոկոսով, ինչը հանգեցրել է նաև ընկերության շահութաբերության աճին: Վերոնշյալ խնդիրների հիման վրա Հանձնաժողովը իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող «Նատալի ֆարմ» ընկերության նկատմամբ հարուցեց վարչական վարույթ՝ առաջիկայում խնդիրը առավել մանրամասն ուսումնասիրելու, ինչպես նաև տնտեսվարողից տեղեկատվություն և հիմնավորումներ պահանջելու նպատակով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44