Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.02.2019թ․ դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը խոչընդոտելու դեպքերը: Փաստաբանների պալատից հայտնում են, որ օրեր առաջ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը խոչընդոտել է փաստաբան Նելլի Մովսիսյանի մասնագիտական գործունեության իրականացմանը՝ արգելելով, որպես իր վստահորդի ներկայացուցիչ, մասնակցելու հանձնաժողովի նիստին: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը 29.01.2019թ․ թիվ 25/01-Մ-788 գրությամբ այդ վարքագիծը պատճառաբանել է հետեւյալ կերպ՝ «․․․ երեխաների բնակության վայրը սահմանելու վերաբերյալ դատական գործերով հանձնաժողովի կողմից իրականացվող քննարկումներին հանձնաժողովը մասնակից է դարձնում երեխաների օրինական ներկայացուցիչներին՝ ծնողներին, այլ ոչ թե ծնողների լիազոր ներկայացուցիչներին»։ Փաստաբանների պալատի նախագահը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության 2016 թվականի հունիս 21-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կանոնադրության 19-րդ կետի պահանջն առ այն, որ հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել այն անձինք, որոնց վերաբերում է քննարկումը, նրանց օրինական ներկայացուցիչները եւ (կամ) լիազորված անձինք, գտել է, որ Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարն այս նորմը մեկնաբանել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի (Նորմատիվ իրավական ակտում որոշ շաղկապների եւ բառերի կիրառումը) պահանջներն անտեսելով, ինչի արդյունքում խախտել է քաղաքացու ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը՝ խոչընդոտելով փաստաբանի մասնագիտական լիազորությունների իրականացմանը: Փաստաբանների պալատը հիշեցրել է, որ նույն իրավիճակում, հիմք ընդունելով Փաստաբանների պալատի գրությունը՝ Երեւանի քաղաքապետը 14.12.2015թ. թիվ 35/65010 գրությամբ հանձնարարել է Երեւանի քաղաքապետարանի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների նախագահներին խստորեն ապահովել օրենքների պահանջների կատարումը եւ չխոչընդոտել փաստաբանների գործունեությանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01