Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չկա այդպիսի տարի, որ զինված ուժերում սննդի որակը, բազմազանությունը, քանակը նվազագույնը մեկ քայլ առաջ չանի:
- Պարոն Աբրահամյան, վերջին շրջանում խոսվեց զինված ուժերում տեղի ունեցած մի շարք փոփոխությունների մասին, հատկապես խոսքը վերաբերում է սննդի բարելավմանը: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները:
- Չկա այդպիսի տարի, որ սննդի որակը, բազմազանությունը, քանակը նվազագույնը մեկ քայլ առաջ չանի:
Միանգամից ասեմ` ես չեմ համարում, թե զինված ուժերի թիվ մեկ, երկրորդ կամ երրորդ խնդիրը զինծառայողներին տրվող սննդի վիճակն է: Մենք արդեն 12 տարի է` այդ ուղղությամբ լուրջ խնդիրներ չենք ունեցել: Եղել են հարցեր կապված տարբեր խմբաքանակի որակի հետ, բայց ասել, որ վերջին տարիներին սննդի հետ կապված խնդիր ենք ունեցել, չի կարելի։
Այս առումով, զինված ուժերում «սննդային հեղափոխությունը» տեղի է ունեցել դեռ 2007 թվականին, երբ արմատական փոփոխություններ տեղի ունեցան հատկապես մարտական հերթապահություն կրող անձնակազմերին տրվող սննդի որակի և ձևի մեջ: Դրանից հետո մենք անընդհատ բարելավել ենք և՛ չափաքանակները և՛ որակը: Իհարկե, միշտ էլ որակի բարձրացման տեղ ունենք:
- Վերջին շրջանում հրապարակումներ են նաև եղել, որ սնունդը ստամոքսի ցավեր է առաջացնում, զինվորներն ու սպաները դժգոհ են:
- Այն, ինչ ես եմ ասում, այնպես չէ, որ լսել եմ միայն կողքից կամ ինչ-որ մարդիկ են պատմել: Ես շատ հաճախ եմ օգտվում զինվորական ճաշարաններից՝ և՛ մարտական դիրքերում, և՛ զորամասում:
Նման խնդիր կարող է առաջանալ արագ պատրաստվող սննդի ոչ ճիշտ պատրաստումից, իհարկե, չեմ բացառում, որ սննդի որոշ խմբաքանակներ կարող են խնդիրներ ունենալ: Եղել են դեպքեր, երբ սնունդը չի ընդունվել, հետ է ուղարկվել մատակարարին:
Մի բան շատ հստակ է՝ սննդի հետ կապված զանգվածային բողոք չկա, առանձին դեպքերում բանակում ուսումնասիրություններ են սկսում, արագ արձագանքում իրավիճակին:
- Նախորդ տարվանից զինվորներին թույլատրվեց հեռախոս ունենալ՝ առավել հանգիստ կապ ապահովվեց ծնողների հետ: Վերջերս, ինչպես զինվորների, այնպես էլ սպաների դեպքում արգելվեց տեսախցիկով հեռախոսներից օգտվելը: Սա՞ ինչով է պայմանավորված:
- Նախ ասեմ, որ զինվորներին թույլատրվում է օգտվել հեռախոսներից, սակայն այն սահմանափակումներով է: Նրանք իրավունք չունեն օրվա բոլոր ժամերին օգտվել հեռախոսներից և դա ճիշտ է: Սպաների հետ կապված, մտածում եմ, որ օրինակ՝ հրամանատարների անձնակազմի բարոյահոգեբանական գծով տեղակալներին (նախկինում՝ զամպալիտներ) պետք է թույլատրել, որովհետև հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, երբ օպերատորների մուտքը անհնար կլինի առաջին գծում, կադրեր, լուսանկարներ անելու մեծ խնդիրներ ենք ունենալու: Ասածս, միգուցե այդքան էլ «եփված» թեմա չէ, սակայն կարելի է քննարկել:
Ինչ վերաբերում է զինվորներին, ապա այսօրվա լուծումը ժամանակավոր եմ համարում, համոզված եմ, որ առաջիկա տարիներին զինվորների զանգերը ծնողների և նրանց հարազատների հետ առավել անվտանգ կապով կապահովվի:
- Զորակոչի այս փուլն ավարտվեց, նորակոչիկներն արդեն զորամասերում են։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում:
- Պաշտպանության բանակում նորակոչիկների դիմավորման հատուկ կարգ կա, նաև լավ ավանդույթներ, Արցախի հավաքակայանից՝ զորամասերի ուսումնական ստորաբաժանումներ, որոնք անշեղորեն իրականացվում են, արագ արձագանք են ստանում նրանց բարձրացրած բոլոր հարցերը, կապ է հաստատվում նաև նրանց ծնողների հետ:
Առողջականից՝ կարգապահություն, համապատասխան օղակների միջոցով անհատական աշխատանք է տարվում: Կարծում եմ, որ բավականին լավ մակարդակով է այս ամենը կազմակերպվում։
aysor.am
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03