ՀՀ կառավարությունը հաստատեց իր առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ծրագրում արտացոլված են կառավարության հիմնական նպատակները, խնդիրները, առանցքային քայլերը, արժեհամակարգը, որին ձգտելու է կառավարությունը:
«Առաջիկա հինգ տարին կառավարության գործունեությունն ուղղված է լինելու բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխան արտահանմանը, իսկ հետո դրանցից բխող միջոցառումները կհաստատվեն»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է արձանագրել՝ կառավարությունը մի քանի անգամ երկար ժամերով աշխատել է տեքստի վրա: «Այս առումով բավարար չափով ներառական է, բայց կունենանք անհրաժեշտություն ոճական, բառապաշարային առումով սինքրոնացնելու և դե յուրե ժամանակ ունենք խմբագրական բնույթի աշխատանքներ անելու: Մենք պետք է աշխատենք, որ ծրագրի ձևակերպումները լինեն առավելագույնս պարզ»,-ասաց նա:
Մհեր Գրիգորյանը նշեց, որ ներառականությունը և մասնակցությունը շատ ընդարձակ են, խմբագրական բնույթի խնդիրներ ունեն, որ կհասցնեն ամփոփել և մինչև փետրվարի 8-ը խմբագրած տարբերակը կուղարկեն ԱԺ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ ծրագիրը կազմվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա:
Վարչապետն առաջարկեց վաղը երեկոյան կամ ուրբաթ առավոտյան կառավարության կազմով հավաքվել և այն վերջնական տեսքի բերել:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջ քաշեց դատավորների ծանրաբեռնվածության խնդիրը, և վարչապետն այդ առումով կարևորեց վեճերի լուծման այլընտրանքային համակարգի ներդրումը, առավել ևս տնտեսական ոլորտում դրա առանձնակի անհրաժեշտությունը:
Հայտնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը,
Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր),
Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն),
Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),
Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),
Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա),
Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),
Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01