Որոշ գործառույթներ պիտի արտապատվիրակենք մասնավոր սեկտորին, գիտական սեկտորին, որ կարողանանք մեր աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, կառավարության նիստում՝ բուհական և գիտահետազոտական լաբորատորիաների ֆինանսավորման կարգի փոփոխության մասին որոշման քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջերս արդյունաբերողների և գործարարների նախաձեռնության մի գիտաժողով տեղի ունեցավ, որտեղ մեր գիտական հասարակայնության ներկայացուցիչները մի հոդվածների գրքույկ էին պատրաստել, որը վերնագրված էր. «Ինչ անել»։ Տարբեր հոդվածներ էին։ Ես այդ գիրքը կարդացի. շատ օգտակար էր։ Բայց հարց է ծագում. մենք ինստիտուցիոնալ այս շղթան կառուցելու կարիք ունենք, որ կարողանանք այդ հարցերը լուծել»,– ասաց նա։
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ պետությունը պիտի շատ կոնկրետ խնդիր դնի գիտահետազոտական կենտրոնների առաջ։ «Անցած տարի մի շրջաբերական էինք ուղարկել, որտեղ նախարարություններից խնդրել էինք այն թեմաները, որոնց ուղղությամբ իրենք կուզեին, որ հետազոտություններ իրականացվեին, և նույն ասպիրանտական թեմաները առաջարկեինք հենց դրանք, որ անհրաժեշտ էին նախարարություններին։ Գուցե ևս մեկ անգամ դրանք շրջանառեի՞նք և ստանանք թեմաները, որոնք թույլ կտան ավելի կիրառական դարձնել այդ հետազոտությունները»,– առաջարկեց նա։
Ըստ Փաշինյանի՝ առաջին քայլը, որ պետք է պետությունն անի բոլոր հարցերի համար, որոնց լուծում է փնտրում, ոչ թե առաջին հերթին որևէ տեղից փորձագետ բերելն է, այլ՝ խնդիրը լուծել՝ այն ներհայաստանյան գիտական միջավայրին արտապատվիրակելով։ «Մենք իրենց առաջ պիտի դնենք այդ հարցերը։ Սա պիտի լինի կառավարության առաջին խնդիրը. անել մաքսիմումը, որ մեզ հուզող հարցերի պատասխանները ստանանք։ Եթե նույնիսկ չենք կարող հենց սկզբից ստանալ որակով, կապ չունի, մենք պիտի քայլ առ քայլ գնանք, որպեսզի մեր գիտական պոտենցիալը զարգանա և իրենք էլ, ի վերջո, ներգրավված և ինտեգրված զգան այս ողջ բարեփոխումների գործընթացին։ Մենք պիտի գնանք այս ուղղությամբ։ Թե չէ անընդհատ խնդիրների առաջ ենք կանգնելու։»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ կառավարության բռնած այս ուղին բազմաթիվ խնդիրների առաջ է իրենց կանգնեցնելու. «Մենք դիսոնոնսի մեջ ենք, մեծ պրոբլեմներ կլինեն, ճգնաժամեր կլինեն, բայց կապ չունի, պետք է գնալ էդ ճանապորհով, որովհետև դա է ինտեգրացիայի ճանապարհը»,– ասաց նա։
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03