«Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ի օրերն արդեն հայտնի են։ Վրանային բիզնես ֆորումը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը։ Սևանի ափին կհավաքվեն ավելի քան 1000 ձեռներեցներ ողջ աշխարհից։
Սամմիթի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է, ինչպես նաև բիզնես աշխարհի ներկայացուցիչների մեջ անկաշկանդ կապի հաստատումը։ Սամմիթի 7 օրերի ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել դասախոսությունների և քննարկումների բիզնես աշխարհի հաջողակների հետ։ 2019-ին ևս Հայաստան կհրավիրվեն հաջողակ ստարտափների հիմնադիրներ, ովքեր իրենց փորձով կկիսվեն և կուղղորդեն նորարարներին։ Նախատեսվում է հյուրընկալել ավելի քան 100 բիզնես էքսպերտների և մենթորների։
«Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ի մրցանակային ֆոնդը կգերազանցի 100,000 ԱՄՆ դոլարը, որը կբաշխվի հաղթող ստարտափների միջև։ Սամմիթին ներկա կլինեն ավելի քան 10 վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ և կներգրավվեն միջազգային աքսելերացիոն ծրագրերի ներկայացուցիչներ։
«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշել է․
- Սամմիթն արդեն դարձել է ոչ միայն հայկական, այլև միջազգային ստարտափ էկոհամակարգի սպասվող միջոցառումներից։ Փորձում ենք ամեն տարի ներգրավել էլ ավելի ազդեցիկ ներդրումային ֆոնդեր և հաջողակ ձեռներեցների։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի մրցանակային ֆոնդից բացի կլինի նաև երաշխավորված 100,000 ԱՄՆ դոլար ներդրումային ֆոնդ «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս»-ի կողմից։
-Սամմիթին, որն առաջին անգամ անցկացվել է 2016-ին, մինչ օրս մասնակցել են ավելի քան 2000 գործարարների և ստարտափների հիմնադիրներ։ Մրցանակային ֆոնդը գերազանցում է 150,000 ԱՄՆ դոլարը, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցում են 1,000,000 ԱՄՆ դոլարը։ 2018-ին Սամմիթն անցկացվել է 3 անգամ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Հնդկաստանում և Հայաստանում։
Եթե ունեք ստարտափ գաղափարներ, որոնք ցանկանում եք իրագործել կամ արդեն իրագործման փուլում եք, և ցանկանում եք զարգացնել այն, հաղթել գրանտներ և հանդիպել ներդրողների, ապա «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ամենալավ հարթակն է դրա համար։ Մասնակցելու համար գրանցվեք՝ այստեղ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01