ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ինեսսա Գաբայանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Ինեսսա Գաբայանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Ինեսսա Գաբայանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հուլիսի 10-ին:
Ներկայացնում ենք Ինեսսա Գաբայանի կենսագրական տվյալները.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1957թ. հուլիսի 3-ին, Երևան քաղաքում
Կրթություն
1974 - 1979 թթ. - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան /նախկին Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, հիդրոտեխնիկ ինժեների որակավորում/
2004-2006թթ. - ՀՀ ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտ, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեություն
1979 – 1982 թթ. - Ախուրյանի ջրամբարի պատվարի միջազգային շինարարություն` մոնիտորինգի և գործիքավորման բաժնի ինժեներ
1982 – 1985 թթ. - Հայջրպետնախագիծ ինստիտուտ` ինժեներ, ավագ ինժեներ, առաջատար ինժեներ
1985 – 1991 թթ. - Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտե` կադաստրի բաժնի վարիչ, բնապահպանական փորձաքննության բաժնի վարիչ
1991 – 1996 թթ. - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային ռեսուրսների վարչություն` գլխավոր ինժեներ, պետի պաշտոնակատար
1996 - 2005 թթ. - ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման ԾԻԳ /հետագայում «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» ՊՀ` նախագծման ինժեներ, շրջակա միջավայրի հարցերով ինժեներ, բազմաճյուղ մասնագիտական խմբի ղեկավար
2005 – 2007 թթ. - ԱՄՆ ՄԶԳ «Հարավային Կովկասի ջրային ռեսուրսների կառավարման ծրագիր» Հայաստանյան ծրագրի ղեկավար
2007- 2018 թթ. - «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի տնօրեն
2017 - 2018 թթ. - «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի խորհրդատու
2018թ-ի հուլիսի 10-ից ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահ:
Միջազգային խորհրդատվական գործունեություն
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO), Իտալիա
ՄԱԿ-ի գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (IFAD), Իտալիա
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան գրասենյակ, ՀՀ
PADECO CO, Ltd, Ճապոնիա
Հազարամյակի մարտահրավեր Հայաստան (MCA), ՀՀ
Lahmeyer International, Գերմանիա
WWF, Գերմանիա
Norsk Energi, Նորվեգիա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01