Հեղինակավոր «Ալ Ջազիրա» լրատվամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալեպից Երևան տեղափոխված 31-ամյա ոսկերիչ Վահե Հովհաննիսյանի կյանքի պատմությանը: Ակնարկի հեղինակը նշում է, որ Վահեն մեկն է տասնյակ հազարավոր քրիստոնյա հայերից, ովքեր պատերազմի հետևանքով Սիրիայից տեղափոխվել են Հայաստան` փախստականի կարգավիճակով:
«Երկու տարի առաջ Վահեն ապրում էր Հալեպում և աշխատանքի գնալու ճանապարհին խուսափում էր դիպուկահարների կրակոցներից»,- գրում է հեղինակը, իսկ Վահեն նշում է, որ աշխատանքի ճանապարհին գիտեր, որ չպետք է թեքվի դեպի աջ:
«Ես պետք է միշտ գնայի դեպի ձախ, այլապես ինձ կարող էին սպանել: Մեր բնակավայրում ոչ մեծ մի տարածք կար, որը ես պետք է անցնեի, որպեսզի հասնեի աշխատավայր: Ես գիտեի, որ այնտեղ դիպուկահար կա, և այնպես էի վազում, որ նա չկարողանար ինձ կրակել: Ամեն օր ես ստիպված էի լինում վազել»,- պատմում է Վահեն:
2016 թ. Հովհաննիսյանի տան դիմաց հրթիռ է պայթել:
«Հրթիռն ընկավ ուղիղ մեր տան դիմաց: Անիմաստ էր փախչելը կամ թաքնվելը: Մեր տունը գետնին հավասարեցրեց, հենց այդ ժամանակ հասկացա, որ պետք է թողնեմ Հալեպը»,- նշում է ոսկերիչը:
Վահեն բնակարանում ապրում է եղբոր և ծնողների հետ: Նրա ծնողները` Անդրանիկ Հովհաննիսյանն ու Վերջինե Խաչատուրյանը 1946 թ. Թուրքիայի հարավ-արևելքից տեղափոխվել են Հալեպ, որտեղ ապրել են 70 տարի:
Մինչև սիրիական հակամարտությունը ոչ Վահեն, ոչ էլ նրա ծնողները Հայաստանում չեն եղել: Վահեի խոսքով` փախստականի կարգավիճակով Հայաստան գալը շլացուցիչ էր:
«Երևանում իմ առաջին օրերը բավական բարդ էին: Թեև ես հայերեն գիտեի, բայց չէի կարողանում հասկանալ մարդկանց, երբ խոսում էին ինձ հետ: Նրանք շատ ռուսերեն բառեր են օգտագործում խոսքում, ես երբևէ որևէ ռուսերեն բառ չեմ լսել»,- ասում է Վահեն:
Ոսկերիչ Վահե Հովհաննիսյանն իր եղբոր` Զարեհի հետ այժմ օրվա մեջ շուրջ 12 ժամ աշխատում է Երևանում գտնվող ոսկերչական տաղավարներից մեկում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01