ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակությանը առնչվող հարցը հիմնականում վերաբերում էր ընտրություններին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ով նշեց, որ բոլորը դրական գնահատական տվեցին ՀՀ-ում անցկացված ընտրությունները: «Բոլորը շնորհավորում էին ժողովրդավարության ահռելի առաջընթացի համար»,-ասաց նա:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նոր անդամները հանդիպել են նաև ԵԽԽՎ նախագահ վերընտրված Լիլիան Մորի Պասկենի հետ, ով նշել է, որ ՀՀ-ի օրինակը որոշիչ պետք է լինի այլ երկրների համար:
Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել էր հունվարի 21-ին և ավարտվել հունվարի 25-ին:
Ամփոփ ասուլիսին ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն անդրադարձավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զեկույցին, որտեղ անդրադարձել էր 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն ուղղված գործողություններին:
Նա չհամաձայնեց լրագրողի դիտարկումներին, որ դա քաղաքական վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության վերաբերյալ ահազանգ էր: «Համաձայն չեմ ահազանգ տերմինի հետ, չկա զեկույց, որում նշվի, որ ՀՀ-ում խախտվել է արդարությունը, կամ արդարադատությունը, կա կոչ՝ ապահովել, որպեսզի բոլոր գործերն անցնեն պատշաճ արդար քննության միջոցով, դրական կոչ է, մենք այսպես, թե այնպես դա անելու ենք և անում ենք»,-ասաց նա:
Պատվիրակության անդամ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս համաձայնվեց, որ զեկույցում մեղադրանք չի տեսել: «Մտահոգությունների մասին էր կոչ արվում, կամ որ չափանիշները պետք է պահպանվեն: Պետք է ըմբռնել, որ կոչերը կլինեն, թե չեն լինի, այդ չափանիշները պետք է պահպանվեն, զեկուցողները լինեն-չլինեն, եթե մենք որպես ընդդիմություն տեսնենք, որ քաղաքական հաշվեհարդար կա կամ քաղաքական հետապնդում, համենայն դեպս մեր դիտարկումները նման եզրահանգման չեն բերել»,-ասաց նա և հավելեց, որ եթե միջազգային փորձագետները կարձանագրեն՝ իրենք կլինեն ավելի ուշադիր:
Հարցին, թե այս պահին ՀՀ-ն ի՞նչ մոնիտորինգի տակ է, հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ոչ միշտ է, որ իրավիճակային մոնիտորինգ է իրականացվում: Նա տեղեկացրեց, որ Մարտի մեկի դեպքերի հարցով մոնիտորինգային գործընթացի տակ է: «Եթե մոնիտորինգ է, դա չի նշանակում, որ պետությունը դասվել է ինչ-որ ժողովրդավարության տեսանկյունից խնդիրներ ունեցող երկրների շարքում»,-ասաց նա և նշեց, որ հարցը դեռևս կշարունակի օրակարգում մնալ:
«Հուսով ենք, որ մոտակա ժամանակահատվածներում մենք կարձանագրենք որոշակի պրոգրես և կշրջանցենք մոնիտորինգի ժամանակաշրջանը: Պետք է ուշադրություն դարձնել, որ ժողովրդավարությունը ստատիկ վիճակ չէ, ԵԽԽՎ-ն արձանագրում է և՛ ժողովրդավարության նահանջ և զարգացում»,-ասաց նա:
Ճշգրտող հարցին՝այսինքն՝ ՀՀ-ն մոնիտորինգի տա՞կ է Մարտի 1-ի բացահայտման մասով, բայց ոչ քաղաքական հետապնդումների, Վարդանյանը հստակ չպատասխանեց. «Տեսեք մոնիտորինգ նշանակում է պարզել՝ որքանով է պետությունը կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները, և եթե ԵԽԽՎ-ում կամ այլ կառույցում կասկածներ են առաջանում առ այն, որ տվյալ երկիրն իր ստանձնած պարտավորությունները պարկեշտ եղանակով չի իրականացնում, ապա նախաձեռնում է մոնիտորինգային գործընթաց, ինչը նորմալ է, որովհետև ցանկացած երկրում կարող է լինել ժողովրդավարության զարգացում կամ նահանջ, և այդ հետնահանջը կարող է պատճառ դառնալ, որ այդ պետությունը դուրս մնա ԵԽԽՎ կազմից: Այնպես որ, ես չէի պայմանավորվի այս կամ այն դրվագով, սա ընդամենը ստանձնած պարտավորությունների կատարման որակի ստուգման գործընթաց է, որը, կարծես թե, նորմալ է»,-ասաց նա:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15