Խավիարային դիվանագիտության շնորհիվ էր, որ Ադրբեջանը կարողանում էր և գուցե նաև հիմա էլ կարողանում է ԵԽԽՎ-ում որոշակի հաջողությունների հասնել: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքների ավարտից հետո ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը:
Միաժամանակ ըստ նրա՝ հենց այդ պատճառով էր, որ ԵԽԽՎ-ն լուրջ իմիջային խնդիր ունեցավ: «Այժմ այդ կառույցն ամեն քայլ ձեռնարկում է հնարավորինս նման խնդիրներից խուսափելու համար, և մարդիկ շատ ավելի զգուշավոր են: Ես չեմ ասում, որ հիմա բացառված են, բայց հնարավորություններն ավելի սահմանափակված են, քան նախկինում»,-ասաց նա:
Տաթև Հայրապետյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը, իհարկե, ունի խնդիր ադրբեջանական պատվիրակության քայլերին ժամանակին արձագանքելու, կանխելու, պատասխանելու համար: «Բայց պետք է նշեմ, որ այն դրական վերաբերմունքը, որ կա մեր ժողովրդավարացման գործընթացների հանդեպ, մեզ օգնում է ձեռք բերել լավ բարեկամներ, գործընկերներ, որոնք իրենց հերթին կօժանդակեն ժամանակին կանխել այս կամ այն Ադրբեջանի կողմից առաջ մղվող ձևակերպումների կամ բանաձևի ընդունումը»,-ասաց նա:
Պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այս կոնտեքստում թերևս ամենակարևոր խնդիրն այն է, որ ԵԽԽՎ-ում վերջերս ձևավորել է «Ազատ ժողովրդավարներ» անունը կրող խմբակցությունը, որի մեջ, ըստ էության, ներառված են մոտավորապես 95%-ով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները: Ըստ նրա՝ սրա միջոցով Ադրբեջանը լրացուցիչ լծակներ է ստանում, մասնավորապես կարող է խմբակցության անունից մշտապես ելույթի իրավունք ստանալ և այլն:
Ըստ նրա՝ խմբի հետագա գոյությունը որոշակի խնդիրներ է ստեղծում նաև ԵԽԽՎ-ի համար, որովհետև այդ խումբը ոչ թե գաղափարական շահերի սպասարկման համար է ստեղծվել, այլ պետության շահերի:
«Երևի թե մեր պրոակտիվ աշխատանքների միջոցով պետք է հասնենք նրան, որպեսզի այս կամ այն պետությունը, իր քաղաքական շահերից ելնելով, չմիավորվի այլ պետության հետ և ձևավորի նման խմբեր»,-ասաց նա:
Ի դեպ, պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ քանի որ նախորդ տարիներին ևս մասնակցել է ԵԽԽՎ նիստերին, նկատել է, որ ձմեռային նստաշրջանի ընթացքում ադրբեջանական պատվիրակության հռետորաբանությունը փոխվել էր, մեղմացել: «Չնայած ունեցանք հակադարձումներ, բայց, այնուամենայնիվ, դրանք որոշակի փոփոխությունների էին ենթարկվել, իհարկե իրենք էլ են նշում մեր երկում տեղի ունեցած փոփոխությունները, հասկանում եք՝ չնայած ռակուրսն ինչպիսին էր»,-ասաց նա:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15