ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում փետրվարի 6-ին տեղի ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են ԱԻ նախարարության 2018 թվականի գործունեության արդյունքները։ Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Նիստին ներկա էին ՀՀ ԱԻ նախարարության ղեկավար կազմը, կառուցվածքային և առանձնացվածստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները։
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիմնական զեկույցի համար խոսքը տվեց ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին: Իր զեկույցում Փրկարար ծառայության տնօրենն հանգամանորեն ներկայացրեց 2018 թվականի ընթացքում նախարարության կողմից կատարված աշխատանքներն ըստ ուղղությունների՝ արտակարգ իրավիճակներին արձագանքում և վիճակագրություն, իրավական դաշտի բարեփոխումներ, քաղաքացիական պաշտպանություն, կանխարգելիչ միջոցառումներ, ուսուցում, միջազգային համագործակցություն, հանրային իրազեկում և այլն։ ՓԾ տնօրենը նաև առաջարկություններ ներկայացրեց և նախանշեց 2019 թվականի Ծառայության գործունեության հիմնական ուղղությունները:
ՀՀ ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանն իր զեկույցում ներկայացրեց նախարարության 2018 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, ձեռքբերումները, 2019 թվականի գերակա ուղղությունները:
Առանձին զեկույցներով իրենց ոլորտներում նախորդ տարվա կատարված աշխատանքները ներկայացրին նաև նախարարության կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Նիստի արդյունքներն ամփոփեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը նշեց, որ թեև ներկայացված հաշվետվությունները հավաստում են, որ մեծ աշխատանք է կատարվել նախորդ տարվա ընթացքում, այնուհանդերձ անելիքներ դեռ շատ կան: Որպես գերակա խնդիր՝ նախարարն առանձնացրեց անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունը և նյութատեխնիկական ապահովվածության հարցը:
– Մեր հիմնական ուշադրությունը և գործողությունները պետք է ուղղված լինեն ռիսկի նվազեցմանը, կանխարգելմանը, օպերատիվ արձագանքմանը և հնարավոր հետևանքների մեղմացմանն ու վերացմանը: Եվ այս ուղղություններով մենք շատ անելիք ունենք, – նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարը նշեց նաև, որ գերատեսչության գործառույթների տեսանկյունից շատ կարևոր է գործնական քայլերի իրականացումը, քանի որ ԱԻ նախարարության առաքելություն է գիտական նվաճումների կիրառումը գործնական քայլերի միջոցով: Անդրադառանալով կարկտակայանների գործունեությանը և նշելով, որ ակտիվ կարկուտների սեզոնը մոտենում է՝ Ֆ. Ցոլակյանը հանձնարարեց մինչև փետրվարի վերջ ուսումնասիրել հանրապետության կարկտակայանների տեխնիկական վիճակը և հաշվետվություն ներկայացնել թերությունների մասին՝ խնդիրները շտկելու համար:
Կոլեգիայի նիստի ավարտին ԱԻ նախարարը պարգևատրեց կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների: Փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանին շնորհվեց «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալ:
«Լավագույն հրշեջ փրկարար», «Լավագույն լեռնափրկարար» «Լավագույն հերթափոխի պետ», «Լավագույն խմբի պետ», «Լավագույն փրկարար» և այլ անվանակարգերով վկայականներ շնորհվեցին մի շարք փրկարարների:
ՀՀ ԱԻ նախարարի հրամանով «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով և շնորհակալագրերով պարգևատրվեցին նախարարության մի շարք աշխատակիցներ:
2018 թվականի գործունեության արդյունքներով լավագույն կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումներ ճանաչվեցին համապատասխանաբար ՀՀ ԱԻՆ անձնակազմի կառավարման, ՓԾ փրկարար ուժերի և ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունները»:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44