«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ հասարակական-քաղաքական շրջանակներն ակտիվ քննարկում են տարեվերջին պետական համակարգի ներկայացուցիչների պարգևատրման թեման, պարզվում է՝ նախկին իշխանությունների օրոք գումարների մսխման շատ ավելի վատ դեպքեր են եղել:
Օրինակ` Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Եղվարդի համայնքապետարանում ու պարզել, որ քաղաքապետ Նորայր Սարգսյանի որոշմամբ` դեռ 2016թ. «Տեառընդառաջ» համաքաղաքային տոնակատարության մասնակիցներին` որպես հոբելյանական հազարերորդ զույգի, տրամադրվել է տուրիստական ճամփորդության փաթեթ դեպի Դուբայ, փաթեթի արժեքն էլ կազմել է 577 հազար դրամ: Բայց մարզպետարանը արձանագրել է, որ բացակայել են զույգի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Այսինքն՝ պարզ չէ, թե իրականում ովքեր են համայնքի հաշվին Դուբայ գնացել: Բացի այդ, համայնքի միջոցներից 500 հազար դրամ վճարվել է Եղվարդի թիվ 14 ավագ դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանին այն դեպքում, երբ համաձայն համայնքի ղեկավարի համապատասխան որոշման կից հավելվածի` նշված գումարները պետք է տրամադրվեին հինգ դասղեկների:
Նշենք, որ Ն. Սարգսյանը Եղվարդի համայնքապետն է 1999թ.-ից և պաշտոնավարման ընթացքում հասցրել էր համալրել ՀՀԿ շարքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42