ARM | RUS |

Նոր հնարավորությունների դրոշով ձևավորված ՔՊ-ն, չգիտես ինչու, արագ տեմպերով դառնում է դրանց ինստիտուցիոնալ խոչընդոտը. Վահե Հովհաննիսյան

07.02.19 | 15:19

Այսօր քիչ թե շատ ակտիվ հանրային շրջանակներում մթնոլորտը հանգիստ չէ. անընդհատ քննարկվում են նույն հարցերը՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչքա՞ն կտևի, ի՞նչ է սպասվում։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել։ Գնահատականների և կանխատեսումների ամպլիտուդն ահռելի է՝ վերելքից մինչև անկում, խաղաղությունից մինչև անխուսափելի պատերազմ, տնտեսական հեղափոխությունից մինչև տնտեսական կոլապս, ներգաղթից մինչև արտագաղթի նոր ալիք և այլն։ Ազդեցության հոսանքները շատ մեծ են։ Ի վերջո, պետք է սկսել իրավիճակը հնարավորինս սառը գնահատել։ Հեշտ լուծումներ, միևնույնն է, չեն լինելու, բայց իրականության ճիշտ ընկալումը կհուշի ճիշտ լուծումներ։ Այսօրվանից ներկայացնելու ենք հինգ-վեց մասից բաղկացած հոդվածաշար, որտեղ վերը նշված հարցերի պատասխանները քննարկվելու են հասարակության, վերնախավերի, բարեփոխումների, անվտանգության և այլ տեսանկյուններից։

Հասարակությունը և հեղափոխությունը

Հեղափոխությունից 8-9 ամիս անց հանրային լայն շրջանակներում գերիշխում է երկու հակասական տրամադրություն.

ա/ Ինչ-որ շատ նորի, լավի, թարմության, նոր շնչի առկայությունը

Բ/ Արյան և պատժի պահանջը, սպասումը։

Եվ երկուսը միասին ստեղծում են մեծ անորոշության իշխող մթնոլորտ։

Խնդիրն այն է, որ այս տրամադրությունները ոչ միայն ծայրաստիճան հակադիր են, այլև` մեկը մյուսին բացառող։

Երկրի հետագա ընթացքի համար պետք է սրանցից մեկը հաղթի։ Կա՛մ հաղթելու է ստեղծելու, զարգացնելու պոզիտիվ գաղափարը, կա՛մ տասնամյակների ընթացքում չորս կողմը կուտակված մաղձը և ատելությունը։

Արյան պահանջի փուլը, ինչ-որ տեղ՝ տրամաբանական, պետք է ավարտված լիներ դեռևս հունիս-հուլիս ամիսներին, բայց արվեց ամեն ինչ, որ լինի հակառակը։ Ու հիմա ունենք մի վիճակ, երբ զանգվածներն ուզում են կախել նախկին նախագահներին, գեներալներին, նախարարներին, գործարարներին և այլն՝ ըստ նախասիրության։ Իսկ կոնկրետ ցանկության ուժգնությունը կախված է տվյալ պահի պրոպագանդայի վեկտորից։

Երբ հասարակության մեջ իշխում է արյան պահանջը, ուրեմն՝ առաջադիմական, զարգացման տանող տրամադրությունների սուր պակաս կա։ Կա իռացիոնալ պահանջ՝ պատժել։

Նույնքան իռացիոնալ է նաև դրական, զարգացման տրամադրությունը։ Թվում էր՝ հեղափոխությունից հետո ամենատարբեր կողմերից հորդելու էին սեփական ոլորտը և երկիրը ավելի լավը դարձնելու մասնագիտական առաջարկներ, գաղափարներ, տրամադրություններ։ Սա է հետհեղափոխական առողջ մթնոլորտը։ Ինչու չի լինում՝ ես չգիտեմ։ Եզակի բացառություններով՝ գրեթե բոլոր ոլորտներում առայժմ անշարժություն է և իներցիոն զարգացումներ։ Եթե ընդունում ենք, որ նախկինում ճնշվում էին առաջարկները, ստեղծագործական միտքն ու նորարարությունը, ապա հիմա ինչու՞ չկա։ Ստացվում է՝ կա արյան պահանջ՝ բովանդակային դատարկության ֆոնի վրա։ Այդ դեպքում ինչի՞ հաշվին պետք է լինի առաջընթացը։

Թվում է՝ գործող իշխանությունը պետք է խուսափեր այսօրվա հանրային տրամադրություններից։ Անցյալին «կախելու» պահանջը, բնազդային արյան պահանջը ամենաշատը վտանգավոր է գործող իշխանության համար։ Աննկատ մեկ փուլ, մեկ ակնթարթ, և անցյալի արյան պահանջը վերաբերելու է նաև ներկային։ Սա է արյան պահանջի պատմական հետագիծը։ Եվ դա լինում է նույնքան իռացիոնալ և նույնքան անզուսպ և, իհարկե, մեծամասամբ անարդար։ Հրապարակում դրված գիլյոտինի հայտնի էֆեկտն է։

Այս ամիսներին մեր հանրային տրամադրությունների մեջ տեղի են ունեցել բովանդակային և վարքագծային փոփոխություններ։ Եթե նկատել եք՝ արժանապատիվ, հպարտ և դուխով որակներից լայն զանգվածների կողմից առավել արագ յուրացվեց և կենսունակ գտնվեց դուխովը։ Դա դարձավ կենցաղ ու սկսեց օգտագործվել ամենևին ոչ միայն բարի ու արդար նպատակներով։ Պետք է հնարավորինս արագ անցում կատարել հաջորդ՝ արժանապատիվ և հպարտ քաղաքացիների փուլին։ Դա հեշտ չէ, որովհետև արժանապատվությունը պահանջում է որոշակի գիտակցություն, ինքնագիտակցություն, իրավագիտակցություն, արժեհամակարգ, ի վերջո՝ գիտելիք և այստեղ արդեն անհրաժեշտ են նաև ինստիտուցիոնալ լուծումներ։

Օրինակ, կարևոր է աշխատողների իրավունքների պաշտպանության ինստիտուտի ներդրումը՝ արհմիությունների կամ այլ կառուցվածքային միավորների տեսքով։ Դրա անհրաժեշտության մասին, ի դեպ, մեր խումբը գրում էր դեռևս մայիսին՝ որպես հետհեղափոխական զարգացումները պատշաճ ձևակերպելու և դրանց կառուցվածքային ձև տալու կարևոր քայլի։ Չի արվում։ Սա, իհարկե, քայլերից միայն մեկն է՝ արժանապատիվ և հպարտ քաղաքացիների ձևավորման ուղղությամբ։

Հանրային կարծիքի ինստիտուտները նույնպես առայժմ այդ «դուխով»՝ սաղմնային, սոցցանցային փուլում են։ Դա հեշտությամբ բերում է «հանրային կարծիքի» մանիպուլյացիոն մեխանիզմների՝ համատարած և անգամ բացեիբաց կիրառման։ Ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում սոցցանցային կարծիքի դերի ուժեղացում՝ ի հաշիվ պետական ինստիտուտների, ի հաշիվ դրանց թուլացման։

Սա արձանագրենք որպես նոր ձևավորվող լուրջ խնդիր։ Սոցիալական ցանցերում բառիս բուն իմաստով գնում են դատավարություններ, կայացվում են դատավճիռներ, որոշվում են ճակատագրեր, փակվում են հանքեր, տրվում են ինդուլգենցիաներ, կասեցվում են օրենքներ, որոշումներ և այլն։ Այս ամենը մեծ ուշադրություն և լրջություն է պահանջում։

Հետքադաֆիական Լիբիայի իրականություն հիշեցնող՝ մեքենաների պատուհաններից կախված ՊՆ ավտոբուս կանգնեցնող հրոսակների կադրերը, քրիստոնյա Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում շարիաթի օրենքներով դատաստան պահանջողների քայլերթը, իքսին և իգրեկին կախելու և վառելու մասին անարգել հնչող և խրախուսվող կոչերը հնարավոր սխալ զարգացումների մասին ահազանգ են։

Ընդ որում, միշտ պետք է հիշել՝ որոշակի ժամանակի և ռեսուրսի դեպքում հերոսից հակահերոս և հակառակը սարքելը բարդ բան չէ, իսկ թույլ հասարակությունները նման տրանսֆորմացիաները ողջունում են համարժեք։

Տեսակետների համահարթեցում

Հանրային դաշտից մեծ արտահոսք եղավ դեպի «Իմ քայլը», ինչը նույնպես մեծապես ազդեց հայաստանյան քաղհասարակության քարտեզի վրա։ Այստեղ արժե հիշել մի հին խնդիր, որին բախվել են նախկին բոլոր իշխանությունների ադեկվատ, առաջադեմ դեմքերը՝ կադրային բանկը թարմացնելիս. գրագետ, առաջադեմ երիտասարդների մեծ մասը իշխանական կաբինետ մտնելուց 1-2 ամիս անց զարմանալի հեշտությամբ դառնում էր չինովնիկ։ Շատ արագ նրանք կորցնում էին այն արժանիքները, որոնց համար նրանց բերել էին իշխանության այս կամ այն ճյուղ՝ նոր մտածողություն, նոր հայացք, ազատ մտածելու կարողություն։ Դառնում էին չինովնիկ՝ բոլոր ատրիբուտներով։ Հագուկապը, կենցաղը և շրջապատը դեռ մի կողմ թողնենք, նրանց մտածողությունն ու դավանած արժեքներն էին փոխվում ու դառնում չինովնիկական՝ վախվորած, սահմանափակ, որևէ թռիչքից զուրկ։

Նույն խնդիրն այսօր է։ Հանրային կյանքում իրենց մտածողությամբ և սկզբունքներով հեղինակություն ձեռք բերած մարդիկ չափազանց սահուն են տրանսֆորմացվում «Իմ քայլի» ավագանու անդամի կամ պատգամավորի։ Ինչու՞։ Խնդիրները, որոնց լուծման համար մեկ տարի առաջ սկզբունքային պայքար էին մղում, այսօր հեշտությամբ չտեսնելու են տալիս և այլևս վերաբերվում՝ ըստ պահի կուսակցական նպատակահարմարության։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ դուք հարուստ էիք ձեր ազատությամբ։ Չէ՞ որ երկիրը ձեր կարիքն ուներ՝ ձեր ներքին ազատության համար։ Ինչո՞ւ եք դառնում ինստիտուցիոնալ իշխող կուսակցություն։ Դրա համար կան այլ մարդիկ՝ տեխնոկրատներ, պետծառայողներ։ Իսկ անհատական ազատությունը, մտածելու ազատությունը այն ռեսուրսն է, որը նավթ չունեցող երկրում կարող է առաջընթաց ապահովել։

Պետք է արձանագրել լուրջ կիրառական նշանակության խնդիր. Հայաստանում իշխող կուսակցությունները խժռում են անհատներին։ Պետք է հասկանալ, թե համահարթեցված մտածողությունը և համահարթեցված վարքագիծն ինչո՛ւ են այդքան արագ հաղթում անհատականությանը, և գտնել դրա հակաթույնը։ Գուցե դրա հիմքում երկար դարեր պետություն չունենալն է։ Բայց այս վարկածը կիրառական նշանակություն չունի, ընդամենը արդարացման փորձ է։ Շատ ավելի կիրառական է՝ ընդունել, որ պետք է խուսափել իշխող մոնստր կուսակցություններից։ Փայլուն անհատներից ստեղծվող ՀՀՇ-ն վերջում դարձավ չարիք, երկրի մտավոր ռեսուրսների և կարող անհատների 80 տոկոսը կոնսոլիդացրած ՀՀԿ-ն դարձավ մերժելի։ Նորի, նոր օդի, նոր հնարավորությունների դրոշով ձևավորված ՔՊ-ն, չգիտես ինչու, արագ տեմպերով դառնում է այդ ամենի ինստիտուցիոնալ խոչընդոտը։

Փորձենք գտնել լուծումներ

«Ի՞նչ է լինելու Հայաստանում» հարցի պատասխանն ուղղակիորեն կախված է «ի՞նչ մթնոլորտ է լինելու երկրում» հարցից։ Ավելի ուղիղ կապ դժվար է պատկերացնել։

Պետք է փոխել հանրային տրամադրությունները։ Խնդիր դնել՝ արյան պահանջը փոխարինել ստեղծելու, գործելու պահանջով։ Տարբեր մեխանիզմներով խրախուսել առաջարկի և ծրագրային մտքի ձևավորումը։ Չի կարելի չարաշահել թույլ հասարակության փաստը։ Չի կարելի անընդհատ էժան էմոցիա ծախել հանրությանը։ Էժան հնարքները կարճաժամկետ էֆեկտ ունեն, բայց ամեն անգամ մի մեծ քայլ են՝ դեպի ավելի մեծ փոսը։ Սա անելու դեպքո՛ւմ միայն կմեղմվի, կցրվի այն մեծ անորոշությունը, որը համառ մառախուղի նման նստել է երկրի վրա։

Ո՞վ կարող է դա անել։

Լայն զանգվածների և մթնոլորտի վրա այս պահին կարող են ազդել իշխանությունները։ Դեռևս կարող են։ Ի՞նչ պետք է անի իշխանությունը. որպես առաջին և կարևոր նախապայման՝ իշխանությունը պետք է ունենա տեսակետ։ Իշխանությունը հանրությանը պետք է մատուցի ոչ թե ելույթներ, բառ, խոսք, այլ՝ կոնկրետ հարցերի լուծման իր տեսակետը, լուծման տարբերակները, մոտեցումները։ Իշխանությունը պետք է հանրությանը հրավիրի այդ քննարկումներին, մասնակիցը դարձնի դրանց։ Պասիվ դիտորդից պետք է ստանալ մասնակից հասարակություն։ Բայց, կրկնում եմ, իշխանությունը նախ ինքը պետք է ունենա տեսակետ։ Անկարծիք իշխանությունը վտանգավոր հասարակություն ունենալու ամենակարճ ճանապարհն է։

Հասարակական տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ նաև իշխանությունից դուրս գտնվող՝ լայն մտածող մարդիկ և շրջանակները։ Բայց նրանց համար էլ կա նախապայման. պատասխանատվության զգացումը։ Նրանց հարթակները պետք է կառուցվածք ստանան, որպեսզի դառնան լսելի, դուրս գան սոցցանցային համընդհանուր աղմուկի տրամաբանությունից։

Հակառակ դեպքում կլսվեն միայն իրականությունից աստիճանաբար կտրվող իշխանության ելույթները և կոմերցիոն սկզբունքով հակաիշխանություն անողների ձայնը։ Իսկ հասարակությունը նորից կմնա պրոցեսներից անմասն ու լքված՝ իրեն արհեստականորեն հրամցվող պատկերացումների գերին։

Հետևաբար կարևոր է, որ ձևավորվի մի նոր կոնսոլիդացնող գաղափար՝ մերժել այսօրվա մթնոլորտը։ Հանրությանը ներկայացնել տեսակետ, առաջարկել լուծումներ և պահանջել նրա ակտիվ մասնակցությունը։ Ո՞վ կանի դա։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44