«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 7-ին տեղի է ունեցել կին դատապարտյալների մասնագիտական հմտությունների վերաբերյալ վկայագրերի հանձնման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող «Վերականգնողական արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի շրջանակում երկու տասնյակից ավելի կին դատապարտյալների համար անցկացվել են անգլերենի, համակարգչային հմտությունների, ֆիտնեսի, յոգայի, վարսահարդարման, խոհարարական դասընթացներ: Համակարգչային դասընթացների ընթացքում կին դատապարտյալները կատարել են նաև գրքերի թվայնացման աշխատանքներ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, կին դատապարտյալների հետ մասնագիտական դասընթացներ վարած մասնագետներ, այլք:
Գայանե Վարդանյանը ողջունել է ներկաներին և իր երախտագիտությունը հայտնել ծրագրի իրականացմանը աջակցողներին՝ կարևորելով վերականգնողական այս համալիր միջոցառման արդյունավետությունն ու շարունակականությունը:
Կարեն Հակոբյանը նշել է, որ ծրագիրը գրանցել է գերազանց և նկատելի արդյունք, որի համար իր շնորհակալությունն է հայտնել նախագիծն իրականացնող անձնակազմին, ինչպես նաև անազատության մեջ գտնվող կանանց, որոնք մասնակցել են դասընթացներին և ցուցաբերել բարձր ակտիվություն:
Կարեն Հակոբյանը հաջողությունն է մաղթել կին դատապարտյալներին և վստահեցրել, որ ձեռք բերված գիտելիքները լինելու են օգտակար, իսկ ակտիվությունը հետագայում գնահատվելու է:
Միջոցառման ընթացքում կին դատապարտյալները ներկայացրել են նաև բիզնես գաղափարներ, որոնք համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում պատժի կրման ավարտից հետո կկարողանան իրականություն դարձնել:
16:09
15:49
15:26
15:09
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44