Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.
«2017 թվականին Հայաստանում արտադրվել է 284 766 000 000 հատ սիգարետ՝ այսինքն 14 միլիարդ 223 միլիոն 300 հազար տուփ ծխախոտ, 2018 թվականին էլ արտադրվել է 316 020 000 000 հատ ծխախոտ՝ այսինքն 15 միլիարդ 801 միլիոն տուփ ծխախոտ:
Ծխախոտ արտադրող 4 ընկերություններ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում են 3-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ հորիզոնականները:
«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»-ն 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 27 մլրդ 695 մլն 959 հազար ՀՀ դրամ ՀՀ պետբյուջե,որից 2 մլրդ 547 մլն 255 հազար ՀՀ դրամ մաքսային մարմնին, 25մլրդ 148 մլն 733 հազար ՀՀ դրամ էլ՝ հարկային մարմնին:
«ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն զբաղեցնում է խոշոր հարկատուների ցուցակի 7-րդ տեղը, նույն ժամանակահատվածում պետբյուջե մուտք է արել 10 մլրդ 101 մլն 717 հազար ՀՀ դրամ, որից 1 մլրդ 100 մլն 768 հազար ՀՀ դրամ մաքսային մարմնին, 9 մլրդ 949 հազար դրամ էլ՝ հարկային մարմնին:
«ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» ընկերությունն էլ խոշոր հարկատուների ցուցակի 9-րդ տեղում է և նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե մուտք է արել 9 մլրդ 302 մլն 592 հազար դրամ, որից 8 մլրդ 095 մլն 455 հազար ՀՀ դրամ՝ հարկային մարմին, 1 մլրդ 207 մլն 136 հազար ՀՀ դրամ՝ մաքսային մարմին:
«ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը պետբյուջե մուտք է արել 8 մլրդ 748 մլն 524 հազար ՀՀ դրամ, որից 459 մլն 934 հազար ՀՀ դրամ՝ հարկային մարմնին, 8 մլրդ 288 մլն 581 հազար դրամ՝ մաքսային մարմնին:
Այս 4 ընկերությունները միասին 2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ պետբյուջե մուտք են արել 55 միլիարդ 848 միլիոն 793 հազար ՀՀ դրամ:
Ողջունելով առողջ ապրելակերպը, ինչպես նաև ծխախոտի դեմ պայքարի քաղաքականությունն, այդուհանդերձ, կարծում եմ, որ որևէ օրենսդրական փոփոխություն անելիս պետք է հաշվի առնել վերոնշյալ թվերը, ինչը նշանակում է, որ ընդունված օրենքները չպետք է ծխախոտի արտադրության և արտահանման վրա ունենան բացասական ազդեցություն:
Իհարկե, երկրի ներսում պետք է կարևորել առողջ ապրելակերպը, բայց միևնույն ժամանակ, պետք է դրական պայմաններ ստեղծել ծխախոտի արտադրության ու արտահանման համար, քանի որ, ինչպես տեսնում ենք, ծխախոտ արտադրող 4 ընկերություններ ՀՀ տնտեսության մեջ բավականին լուրջ ներգրավվածություն ունեն:
Ի վերջո, յուրաքանչյուր բարի նպատակ պետք է հիմնված լինի իրատեսական թվերի վրա, այլապես դրական արդյունք տալու փոխարեն ճգնաժամի կհանգեցնի»:
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32