Ռոբոտ թղթակիցներն ի տարբերություն մարդկանց ավելի շատ աշխատանք ունեն: Նախօրեին բրիտանական Guаrdian-ը հրապարակել էր ալգորիթմի գրած առաջին հոդվածը: ԱՄՆ-ի խոշորագույն հրատարակությունների խմբագրություններում արհեստական ինտելեկտի եւ բոտերի օգտագործումն արդեն նոր ստանդարտ է: Այսպիսով ֆինանսական լուրերի Bloomberg խոշորագույն գործակալությունում ռոբոտի օգնությանը դիմում են հոդվածի մեկ երրրորդ մասի պատրաստման համար, գրում է HighTech-ը: New York Times-ը նշում է, որ ֆինանսական լրագրությունը հայտնվել է տենդենցի սուր ծայրում: Այստեղ կան երեք կարեւոր նախադրյալներ՝ հսկայական թվով տվյալներ մշակելու անհրաժեշտություն, այդ ամենը կարողանալ առավելագույնս արագ անել, ինչպես նաեւ տքնել եռամսյակային հաշվետվությունների վրա՝ բոլորովին ոչ երանելի աշխատանք մարդ հեղինակի համար: Այժմ դրանով զբաղվում է Cyborg-ը. համակարգն ակնթարթորեն զեկույց է պատրաստում՝ ընդգծում ամենակարեւոր փաստերն ու թվերը եւ դրանք ներառում հոդվածում: Ռոբոտը չի ձանձրանում եւ վրիպակներ թույլ չի տալիս: Bloomberg-ն արհեստական ինտելեկտին որպես առավելության մաս է դիտարկում մրցակցային պայքարում՝ ոչ միայն Reuters-ի, այլեւ հեջ-հիմնադրամների հետ, որտեղ ավելի ու ավելի ակտիվորեն են կիրառում արհեստական ինտելեկտի ալգորիթմները՝ ներդրումային որոշումների կայացման համար: Գործելակերպն այժմ այնքան տարածված է, որ որոշ ընկերություններ զեկույցներ են պատրաստում՝ ձգտելով դրանք ռոբոտին, այլ ոչ թե մարդուն շահավետ լույսի ներքո ներկայացնել: Bloomberg-ում այժմ արհեստական ինտելեկտի ուսուցիչները նրանց սովորեցնում են այլ պատեռներ հայտնաբերել եւ կարեւոր թվել առանձնացնել, այլ որ թե այնպիսի, որոնց վրա իրենց ուշադրությունը կենտրոնացնում են զեկույցի հեղինակ մեքենաները: Ստանդարտ տեքստերում ռոբոտներն արդեն հմտացել են: Associated Press-ի համար ալգորիթմը գրում է ցածր լիգաներում բեյսբոլի հանդիպումների արդյունքների մասին, Washington Post-ի համար՝ ֆուտբոլի, Los Angeles Times-ի համար՝ երկրաշարժերի մասին: АР-ի ղեկավարներից Լիզա Գիբսը վստահեցնում է, որ ռոբոտները չեն խլում աշխատանքը, այլ փրկում են ձանձրույթից: «Լրագրությունը ստեղծագործական աշխատանք է, որտեղ կարեւոր է հետաքրքրասիրությունը, պատմություններ պատմելու կարողությունը, տեղեկատվություն փորփրելը եւ իշխանությունից պատասխան պահանջելը, քննադատական մտածողությունը…ահա այս ամենի վրա պետք է լրագրողներն իրենց էներգիան ծախսեն»: Washington Post-ը ռոբոտներին օգտագործում է նաեւ մեկ այլ գործում, որտեղ աշխատում է Heliograf անվանումով ալգորիթմը: Նա երկու խնդիր ունի: Առաջինը՝ թղթակիցներին մատնանշել անոմալ տվյալները: Օրինակ՝ 2016 թվականի Օլիմպիական խաղերում խմբագրական Slack-ում հայտնվում էին բոլոր արդյունքները, որոնք 10 տոկոսով ցածր կամ բարձր են համաշխարհահին ռեկորդներից: Անսովոր թվերը, չնայած, կարող է մակնշել նաեւ АР-ի եւ Bloomberg-ի սոֆտը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01