Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը թեև համարում է, որ դատավարության ընթացքը, ի տարբերություն առաջին ատյանի, օրինական է, նաև դատավորն է օրինական ընտրվել, նույնիսկ տպավորություն կար, որ Վերաքննիչի դատավորն ընկալում էր այն, ինչ ասում էին, սակայն նա իրեն թույլ է տվել կոպտորեն խախտել օրենքը իր վերջնական որոշման մեջ և շարունակել կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին՝ մի շարք կոպիտ խախտումներ անտեսելով:
Նա մի քանի դետալ ներկայացրեց. «Անդրադարձել ենք այն հարցին, որ 2008 թ. սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված 7 հոգու՝ մարտի մեկի իրադարձությունների առավել ակտիվ մասնակիցների՝ Ալեքսանդր Արզումանյան, Հակոբ Հակոբյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան և էլի անձինք:
Հետո 2009 թ. համապատասխան հոդվածը Քրեական օրենսգրքի 300 հոդվածն էր այն ժամանակ սահմանադրական կարգի տապալումը, այդ ժամանակ հոդվածը փոխվեց, և սահմանադրական կարգի տապալումը հիմա՝ 2009 թ. սկսած, նախատեսված է 300.1 հոդվածով: Նշված յոթ հոգու նկատմամբ քրեական հետապնդումը սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով դադարեցվեց այն պատճառաբանությամբ, որ 300.1 հոդվածը խստացնում, վատացնում է անձի վիճակը համեմատ 2008 թ. գործող օրենքին, և հետևաբար քրեական իրավունքի հանրաճանաչ սկզբունքից ելնելով, որ պատասխանատվությունը, խստացնող օրենքը չի կարող կիրառվել անձի նկատմամբ այն արարքի համար, որը կատարվել է մինչև այդ խստացումը, դրա համար այդ 7 հոգին խուսափեցին քրեական պատասխանատվությունից»:
Ըստ Ալումյանի՝ քրեական հետապնդումից խուսափեց նաև Նիկոլ Փաշինյանը, ով հետախուզման մեջ էր գտնվում, բայց հետո հայտնաբերվեց, երբ այս օրենսդրական փոփոխությունն արդեն եղել էր և նրան էլ հենց նույն պատճառով սահմանադրական կարգի խախտման մեղադրանք չառաջադրվեց:
«Մեր փաստարկներից մեկն այն է, որ նույն ստանդարտը պետք կիրառվի նաև պարոն Քոչարյանի դեպքում, չի կարող պարոն Քոչարյանի դեպքում հակառակ մոտեցում կիրառվել, և ինչ են պատասխանել դատախազները դատավարության ընթացքում: Մեկը վեր կացավ և պատասխանեց, որ դա այն ժամանակվա այն վեց դատախազների տեսակետն էր, որ պետք է այդ հոդվածը չկիրառվի, որովհետև պատասխանատվությունը խստացնող է, հիմա էլ մենք ենք այստեղ դատախազներ, և հիմա էլ մենք համարում ենք, որ պետք է կիրառվի»,- մեջբերեց Ալումյանը և նշեց, որ այսինքն՝ դատախազությունը հաշվի չի առնում, որ ըստ Սահմանադրության՝ դատախազությունը միասնական համակարգ է, և անձի ճակատագիրը կախված չի կարող լինել, թե տվյալ պահին դատախազներից որ մեկն է կալանավորման պահանջ ներկայացնում: Այս աստիճան սուբյեկտիվ չի կարող լինել»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ ցավում է, որ իրենք դա պետք է ապացուցեին Դատախազությանը և ավելի շատ ցավում, որ դա անգամ Վերաքննիչ դատարանին չկարողացան բացատրել: Ի դեպ, նա նշեց, որ 2009 թ. այդ քրեական որոշման տակ ստորագրած վեց դատախազներից մեկը ներկայումս Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանն է:
«Այս աստիճան երկակի մոտեցումներ են դրսևորում պարոն Քոչարյանի գործի նկատմամբ»,-ասաց նա:
Մեկ այլ փաստ նա ներկայացրեց. մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում այն, որ Քոչարյանը մինչև «Մարտի 1»-ի իրադարձությունները Երևանի պետական համալսարանում ուսանողների առջև հանդես գալիս ասել է, որ իշխանությունն ունի ընդամենը երկու տարբերակ. մեկը, որ սպասեն մինչև ցույցերը իրենք իրենցով կդադարեն և երկրորդ տարբերակը՝ գնալ ցույցերը դադարեցնելու ուժային տարբերակին: Սա դրված է մեղադրանքի հիմքում, բայց հարց է առաջանում այստեղ. ի՞նչ կա մեղսագրելու, կա՞ր արդյոք երրորդ տարբերակ, որի մասին պարոն Քոչարյանը չի հայտնել: Ցանկացած երկրում ցույցերի դադարեցման ընդամենը երկու տարբերակ գոյություն ունի՝ կա´մ ցույցերը իրենք իրենցով են մարում, կա´մ պետությունն ինքն է այդ ցույցերը դադարեցնում, ի՞նչ կա այստեղ առանձնահատուկ, որ այս փաստը դրված է մեղադրանքում, այն էլ կենտրոնական մասում»,-ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01