Վարչապետի աշխատակազմը մշակել և e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ աշատակմազի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«Հարկ է նկատել, որ ներկայացված որոշման ընդունմամբ կխախտվի 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքը: Խատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»: Այսինքն՝ կառավարությունը լիազորված է ընդունել միայն այնպիսի որոշումներ (ենթաօրենսդրական ակտեր), որոնք ընդունելու համար ունի օրենքով ուղիղ հանձնարարություն (լիազորվել է), իսկ եթե չկա այդպիսի հանձնարարություն, ապա իրավունք չունի ընդունել:
Օրենսդրությամբ ՀՀ կառավարությանը տրված չէ պարգևատրման միասնական կարգ և պայմաններ սահմանելու լիազորություն, հետևաբար՝ քննարկվող որոշման ընդունումն արգելվում է, հաշվի առնելով նաև Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ Պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Հետևաբար, քննարկվող որոշումն ընդունվելու դեպքում այն կլինի հակասահմանադրական:
Հ.Գ. ի դեպ, որոշման նախագծի հիմքում դրված՝ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Oրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետը որևէ առնչություն չունի նախագծի ընդունման հիմքի հետ», - գրել է նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01