ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 21-ին տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1985 և 1977 թվականին ծնված բնակիչները:
Նախապատրաստվող նյութերի ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ 2019թ. հունվարի 20-ին՝ ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել էր Երևան քաղաքի՝ 1985 և 1977 թվականին ծնված բնակիչների նկատմամբ բռնություն գործադրելով, ակումբի գույքը վնասելով և որպես զենք հանդիսացող սուր կտրող-ծակող գործիք, ատրճանակ գործադրելով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019թ. հունվարի 21-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Քննչական կոմիտեի և Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Կատարվել են հարցաքննություններ, տվյալներ ձեռք բերվել Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում տեղի ունեցած միջադեպին մասնակից անձանց շրջանակի վերաբերյալ:
Նախաքննությամբ պարզվել է, որ տուժողները զարմիկներ են: Նրանցից մեկը՝ 1985թ. ծնված երիտասարդը, 2019 թվականի հունվարի 20-ին, Երևան քաղաքի ծաղկի խանութներից մեկից ծաղիկ գնելու ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության է բռնվել մի երիտասարդի հետ: Այդ ժամանակ նրանց են մոտեցել 8-10 անձ, որոնք, ճանաչելով երիտասարդին, մոտեցել են և միջամտել խոսակցությանը, որից հետո կողմերը պայմանավորվել են հանդիպել ավելի ուշ՝ պարզաբանումների համար:
Դեպքի օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, կողմերը հանդիպել են Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ զարմիկները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները «հաշիվ պահանջելու» և վրեժխնդիր լինելու նպատակով պարզաբանումներ կատարելու համար, պայմանավորվել են հանդիպել 2019 թվականի փետրվարի 8-ին:
Հետագա հնարավոր ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կանխելու համար որոշվել է վնասազերծել կողմերին և բերման ենթարկել:
Երեկ երեկոյան՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել 8 անձ, որոնցից 4-ը ձերբակալվել է: Ձերբակալվածներից երկուսը եղբայրներ են:
Նրանցից մեկին պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «ԱԿՄ» տեսակի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ `լիցքավորված 27 փամփուշտներով, «ՊՄ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտներով, «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակ արձակելու համար նախատեսված`գործարանային տուփով 9 մմ տրամաչափի 18 փամփուշտներ, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 1 փամփուշտ, կաթոցիչի մեջ լցված դեղնականաչավուն զանգված:
Եղբայրներից մյուսի անձնական խուզարկությամբ` վերարկուի գրպանից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ, 2 կաթոցիչ` մուգ շագանակագույն հեղուկով։
Քրեական գործի շրջանակներում կատարվել են 15-ից ավելի խուզարկություններ: Նախաքննությունը շարունակվում է: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:



13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01