Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվեց Սմբաթ Հարությունյանի գործի քննությունը:
Սմբաթ Հարությունյանը մեղադրվում էր հետիոտնին վրաերթի ենթարկելու, նրա առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու և պատահարի վայրը թողնել-հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով և 244 հոդվածով:
Ըստ մեղադրանքի՝ Սմբաթ Հարությունյանը դեպքի օրվա դրությամբ վարել է թիվ 48 երթուղային «Գազելը»:
2016 թվականի դեկտեմբերի 9-ի վաղ առավոտյան՝ ժամը 7-ն անց 30-ի սահմաններում, Սմբաթ Հարությունյանը երթուղային «Գազելը» վարել է Երևանի Միքայելյան փողոցի կողմից Սեբաստիա փողոցով դեպի Բագրատունյաց պողոտա՝ շուրջ 40 կմ/ժ արագությամբ, աջ մայթեզրից 0,5-1 մետր հեռավորությամբ:
Հասնելով Արարատյան 1-ին զանգվածի 17-րդ շենքի դիմացի հատվածում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառին՝ Սմբաթ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ՝ իրականացրել է ոչ պատշաճ ու վտանգավոր կանգառ, հաշվի չի առել, որ կանգառում կանգնած է «Հունդայի» մակնիշի ավտոբուս, լիարժեք չի իրականացրել «Գազելի» կառավարումը:
Արդյունքում «Գազելը» շարժվել է դեպի աջ, բախվել է եզրաքարերին: Տեխնիկական տեսակետից Սմբաթ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, ստեղծել է վթարային իրադրություն, ինքն իրեն զրկել է պատահարը կանխելու տեխնիկական հնարավորությունից և վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի մասի սահմաններից դուրս կանգնած հետիոտն Ռաֆիկ Ն.-ին՝ անզգուշությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Այնուհետև Սմբաթ Հարությունյանը թողել է պատահարի վայրը ու հեռացել է:
2017 թվականի դեկտեմբերի 13-ին քրեական գործն ընդունվել է առաջին ատյանի դատարանի վարույթ: Գործի դատական քննությունը տևել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի վերջը…
Այնուհետև դատարանն արձանագրել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 9-ից անցել է ավելի քան երկու տարի:
Ամբաստանյալ Սմբաթ Հարությունյանի շահերի պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվության ենթրակելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Ամբաստանյալ Սմբաթ Հարությունյանը միացել է իր պաշտպանին:
Մեղադրողն ու տուժողի ներկայացուցիչ փաստաբանը չեն առարկել, իսկ տուժող Ռուբեն Ն.-ն կարծիք չի հայտնել՝ նշելով, թե վրաերթի արդյունքում ծանր վնասվածք է ստացել, դարձել է անաշխատունակ, իսկ վրաերթը կատարած Սմբաթ Հարությունյանի կողմից չեն հատուցվել իր բուժման ծախսերը…
Դատարանն արձանագրել է, որ Ս. Հարությունյանին մեղսագրված արարքներից յուրաքանչյուրը ըստ բնույթի ու հանրության համար վտանգավորության աստիճանի՝ դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքը, որոնց դեպքում, ըստ օրենքի պահանջի, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել է 2 տարի…
Դատարանը դադարեցրել է Սմբաթ Հարությունյանի քրեական հետապնդումը և կարճել է քրեական գործի վարույթը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեության ժամկետն անցած լինելու հիմքով:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44