Երեկ աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո սա նրա առաջին այցն է Ստեփանակերտ: Հանդիպումների հիմնական մասն այսօր է կայացել, մեծ մասամբ՝ Խորհրդարանում: Այցի արդյունքների մասին Արարատ Միրզոյանը խոսել է Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ:
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանն առաջին անգամ է Արցախում: Ժամանել է տիկնոջ հետ: Առաջին կանգառը Ստեփանակերտի հուշահամալիրում է: Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է դրել Մեծ հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Եղբայրական գերեզմանոցում:
Հանդիպումների և քննարկումների մեծ մասը Խորհրդարանում է կայացել: Քննարկվել են երկու խորհրդարանների միջև առկա համագործակցությունը խորացնելուն վերաբերող հարցեր:
Ճեպազրույցի ընթացքում հնչած հարցերից մեկն է՝ Հայաստանի նոր իշխանությունն ինչպես է վերաբերում հայկական երկու հանրապետությունների միջև ռազմաքաղաքական համաձայնագրի ստորագրմանը: Հարցը նաև խորհրդարանականների հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ էր շոշափվել:
Քննարկման ենթակա չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը: Արարատ Միրզոյանն ընդգծում է՝ Երևանը խաղաղ կարգավորմանն է կողմնակից, իսկ բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցությունը միայն արդյունավետ կդարձնի կարգավորմանն ուղղված ջանքերը:
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը նաև Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում է եղել: Երեկոյան հյուրընկալվել Արցախի նախագահին: Քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող տարբեր հարցեր:
Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55