Արձակագիր, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հացադուլի հարցով կոչով դիմել է արվեստագետներին:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Հայաստանի գրողների, թատերական գործիչների, ժուռնալիստների, կինեմատոգրաֆիստների, կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների միությունների նախագահներին, մշակույթի գործիչներին.
Հարգելի գործընկերներ, մեկ շաբաթից ավելի է, ինչ հացադուլի մեջ է ռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը:
Ստեղծագործող մարդու կյանքը վտանգված է: Չխորանալով հանրահայտ մանրամասների մեջ` հարկ եմ համարում միայն նշել, որ մենք իրավունք չունենք կողքից նայելու նմանօրինակ իրավիճակին, որը կարող է հանգեցնել ողբերգության:
Սա մեր ամոթն է և պատվախնդրության ու խղճի փորձաքարը: Ուստի, կոչ եմ անում և խոնարհաբար խնդրում եմ՝ Այսօր իսկ, ստեղծագործական միությունների ղեկավարների, մշակույթի գործիչների կազմով այցելել հացադուլի մեջ գտնվող մեր գործընկերոջը՝ հորդորելով դուրս գալ հացադուլից:
Քննարկել և գրավոր կերպով մեր ձայնը բարձրացնել ստեղծված թնջուկի ողջամիտ ժամկետում իրավական լուծում տալու համար:
Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը. սա կինոռեժիսորի արդեն երկրորդ հացադուլն է։ Առաջին հացադուլը դեկտեմբերի 2-ից 12-ն էր։ Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպելուց և երաշխիքներ ստանալուց հետո, կինոռեժիսորը դադարեցրեց հացադուլը, սակայն խնդրին, նրա խոսքով, այդպես էլ լուծում չտրվեց։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01