Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին: Համաժողովին մասնակցում են ՀՀ մարզպետները, մարզպետարանների պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տարածքային կառավարման եւ զարգացման ոլորտում կառավարության առաջնահերթություններին:
Գործադիրի ղեկավարը, ողջունելով համաժողովի անցկացումը, նշել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է: Վարչապետն ընդգծել է՝ համայնքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ եւ ամենօրյա աշխատանք է պահանջվում, բայց շատ կարեւոր է նախ արձանագրել այն պարամետրերը, որոնց շրջանակում պատկերացնում ենք ամենօրյա եւ սրտացավ աշխատանքը:
Նիկոլ Փաշինյանը նախ եւ առաջ անդրադարձել է համայնքների ղեկավարների՝ որպես պետական պաշտոնյաների գործունեության սկզբունքներին՝ նշելով. «Ընդհանրապես ես չեմ սիրում խմբավորումները, առավել եւս, երբ մարդկանց բնորոշում են խմբերով այս կամ այն գործին կամ այն խավին պատկանելիությամբ: Ուզում եմ միանգամից ասել. հասկանում եմ, որ Հայաստանում համայնքների ղեկավարները չափազանց տարբեր են, իրարից տարբերվում են անցած ճանապարհով, աշխարհընկալմամբ, կենսագրությամբ, արժանիքներով, բայց պետք է ազնիվ լինել եւ ասել, որ իմ ընկալմամբ եւ պատկերացմամբ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը կամ հանրային ընկալումը մոտավորապես հետեւյալն է. ի՞նչ է անում համայնքի ղեկավարը, քաղաքապետը կամ գյուղապետը՝ ընտրություններում այս կամ այն կերպ ընտրվելուց հետո՝ հաջորդ օրվանից, սկսվում է համայնքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացը, եւ շատ արագ գյուղապետարաններն ու քաղաքապետարանները վերածվում են անշարժ գույքերի վերաբաշխման գրասենյակների: Առաջին գործով պետք է շտաբերին, շտաբերի ակտիվիստներին, ձայներ բերածներին, ցուցակավորներին տալ սրճարանների, խանութների տեղեր, հողամասեր, ընդլայնել, մեծացնել եւ, իհարկե, չպետք է մոռանալ նաեւ սեփական անձը:
Մենք անընդհատ խոսում ենք համայնքներում ներդրումային միջավայրի բարելավման մասին, բայց յուրաքանչյուր համայնքում, համենայնդեպս իմ երկարամյա լրագրողական եւ պատգամավորական փորձը հետեւյալն է ցույց տվել՝ որ համայնք մտնում եւ աչքի ընկնող օբյեկտներով հետաքրքվում ես, պարզվում է կամ համայնքի ղեկավարինն է կամ համայնքի ղեկավարի տեղակալինն է կամ այդպես շարունակ: Սա ընդհանրապես, զարմանալի իրականություն է՝ ոչ միայն այն պատճառով, որ այդպես է: Զարմանալի է նաեւ այն պատճառով, որ այդ մոտեցումը հանդուրժվում է նաեւ հանրության կողմից, եւ ամեն անգամ այդ մոտեցումն ստանում է ընտրական որոշակի զարգացում, որովհետեւ յուրաքանչյուր ընտրող, յուրաքանչյուր ընտրական ցուցակավոր եւ ակտիվիստ հույս ունի իր սեփականության ծավալներն ընդլայնել:
Երբ ասում ենք աշխատանք, ամենօրյա աշխատանք, աշխատանքի որակի եւ էության փոփոխություն, հենց սա նկատի ունեմ: Ցանկանում եմ շատ հստակ արձանագրել, որ ինձ համար, Հայաստանի Հանրապետության կառավարության համար եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար այս մոտեցումն ընդունելի լինել չի կարող: Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել , որ պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, ոչ միայն նախարարի, ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորի, այլեւ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի կողմից չի կարող եւ չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01