Հայաստանի բոլոր մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ գործընթացը նախաձեռնել են հոկտեմբեր ամսից: «Մենք ներգրավել ենք նաև խորհրդատվական ընկերություն, մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել և եկել ենք այն եզրակացությանը, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի»,-նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ արդեն իսկ սխեման կա, մի քանի փոքրիկ դետալներ կան, որոնց շտկումից, ինչպես նաև կառավարության կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները: «Անց է կացվելու մրցույթ , ամենալավ աշխատակիցները պիտի մնան աշխատելու : Օպտիմալացումը մեկ նպատակ է հետապնդում, այն է ՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավվում»,- ասաց Պապիկյանը:
Անդրադառնալով պարգևավճարներին՝ նախարարը վստահեցրեց, որ Հայաստանում յուրաքանչյուր աշխատող պետք է հավուր պատշաճի վարձատրվի: «Օրենսդիրը և կառավարությունը նախաձեռնել է մի պրոցես, որի արդյունքում մենք կունենանք կոնկրետ չափորոշիչներով վարձատրվող և նաև դրա արդյունքում պարգևավճար ստացող պաշտոնյաներ և քաղաքացիներ»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը ցածր է և պիտի բարձրանա:
Սուրեն Պապիկյանը նշեց նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է ՏԻՄ օրենքում փոփոխություն իրականացնել, ինչը միտված կլինի համայնքի բնակչի ձայնը լսելի դարձնելուն: Փոփոխությունները ենթադրում են հանրաքվեի ինստիտուտի ներդրում: «Մենք ունենք համայնքապետեր, ովքեր ընտրվել են չարաշահումների արդյունքում: Եթե լինում է հանրային պահանջ, պետք է հանրաքվե անցկացվի և դրանով որոշվի, համայնքն ուզո՞ւմ է, որ տվյալ համայնքապետը շարունակի կառավարել»,-ասաց նա:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44