Ադրբեջանական մամուլում տարածված լուրերը, թե իբր Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանը մասնակցել է վրաց-աբխազական բախումներին, չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ազատամարտիկի կինը` Մանուշակ Ավագյանը՝ նշելով, որ Միքայել Ավագյանը վրաց-աբխազական բախումներին մասնակից չի եղել, քանի որ նա այդ ժամանակ գտնվում էր Հայաստանում: Մանուշակ Ավագյանի խոսքով` նման տեղեկատվություն տարածողները նպատակ ունեն ապամոնտաժել Միքայել Ավագյանի՝ Ախալքալաքի Բուգաշեն գյուղում տեղադրված կիսանդրին, ինչպես նաև սեպ խրել Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում: «Իրենք մեկնաբանում են, թե, իբր Միքայել Ավագյանը 1992-93 թվականների վրաց-աբխազական բախումների մասնակից է. դա սուտ է և իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ 1990 թվականի վերջին մենք ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան, իսկ 1991 թվականին ինքը արդեն բնակվել է Հայաստանում և գրանցվել է Սիսիային շրջանի Սառնակունք գյուղում: Դրա մասին է վկայում անձնագրում կատարված գրանցումը, իսկ 1992 թվականին Հայաստանում ծնվել է աղջիկս: Բացի այդ, ամուսինս այդ թվականներին աշխատել է «Հայգազարդ» ընկերության Գորիսի մասնաճյուղում: Յուրաքանչյուրը կարող է հարցում անել և պարզել դրա իսկությունը: Իսկ արդեն 1993 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Արցախ և կամավոր մասնակցել Արցախյան ազատամարտին՝ որպես հետախուզական ջոկատի հրամանատար: 1994 թվականին ամուսինս զոհվել է մարտական գործողությունների ժամանակ»,- ասաց Մանուշակ Ավագյանը: Մանուշակ Ավագյանը «Արմենպրես»-ին նաև ուղարկել է անձնագրերի լուսանկարները: Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անցկացրել` պահանջելով ապամոնտաժել հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված՝ արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Վրաստանում գործող մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ քննադատել են Թբիլիսիում ադրբեջանցիների անցկացրած բողոքի ակցիայի կազմակերպումը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01