«Christian Science Monitor» միջազգային պարբերականը փետրվար ամսվա համարում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների համատեքստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Բանտից՝ վարչապետ» խորագրով հրապարակումը սկսվում է 2008 թվականի մարտի 1-ի զարգացումների նկարագրությամբ: Պարբերականը ներկայացնում է այդ օրերին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները և նշում, որ առաջնագծում գտնվող քաղաքական գործիչների շարքում էր Նիկոլ Փաշինյանը: Թեժացած իրավիճակի հետևանքով մայրաքաղաքում 10 մարդ զոհվեց, որից հետո երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, ակտիվ քաղաքական գործիչները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը հետապնդման ենթարկվեցին: Նա ստիպված եղավ երկու տարի անցկացնել բանտում: Պարբերականն անդրադարձ է կատարում 2018 թվականի Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, երբ Նիկոլ Փաշինյանը, քայլերթը սկսելով Գյումրիից, հասավ մայրաքաղաք՝ փողոց դուրս բերելով հազարավոր մարդկանց: Նրանք դեմ էին արտահայտվում գործող իշխանությանն ու այդ ժամանակ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին: «Այս փոքր երկիրը, որը գտնվում է Հարավային Կովկասում, իրականացրեց խաղաղ հեղափոխություն: Բողոքի ակցիայի մասնակիցները դիմեցին անհնազանդության: Արդյունքում՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ անելով հետևյալ հայտարարությունը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ»,-նշել է պարբերականը: Հոդվածում նշվում է, որ հայաստանյան վերջին քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ հետխորհրդային տարածքում Հայաստանն այն երկրներից է, որտեղ ձևավորվեց ժողովրդավարության նոր մոդել: Լրագրող, հեղափոխական, ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ երկրի վարչապետ: Պարբերականը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ընտանիքով տեղափոխվեց կառավարական առանձնատուն և խոստացավ իր հայրենակիցներին լինել առավել թափանցիկ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01