«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու Կառավարության ծրագրի քննարկմանը։ Ըստ նրա՝ կառավարության ծրագիրը կամեցողություններով ու ցանկություններով լի է, ավելին՝ գեղեցիկ է գրված։
«Չեմ թաքցնում, կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իրենց կյանքում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին քվեարկելուն, Ծառուկյանը նշեց, թե քաղաքական հեղափոխությունը պետք է գնա տնտեսական դաշտ։
«Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող»,- շարունակեց Ծառուկյանը։
ԲՀԿ խմբակցության ղեկավարը գտնում է, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որն այսօր, ըստ նրա, բացակայում է։
«Ներդրումների համար ևս անհրաժեշտ է տնտեսական աճ։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է, որ օրենքներ փոխվի, պայմաններ։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, մերը պետք ավելի լավ լինի»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։
Վերջինս շեշտեց, որ եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ «դուխ և կամք», ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44