Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: Ծրագիրը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան ծրագիրը ներկայացնելը վարչապետը նշեց, որ 7-րդ գումարման ԱԺ նիստում առաջին անգամ է հանդես գալիս: Նա շնորհավորեց պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ:
«Ուզում եմ բոլորիս շնորհավորել անցած տարի դեկտեմբերի 9-ի ընտրությունների կապակցությամբ, որոնք բացառիկ էին, որովհետև տեղական և միջազգային դիտորդական առաքելությունները, միջազգային հանրությունն այդ ընտրությունները գնահատեցին որպես ազատ արդար մրցակցային և ժողովրդավարական: Նույն գնահատականը տվեց նաև հայաստանյան հանրությունը: Այդ ընտրություններն առաջինն էին, որի արդյունքները չվիճարկվեցին: Ունենք աննախադեպ լեգիտիմություն ունեցող խորհրդարան և կառավարություն»,- ասաց նա:
Իր ելույթում Փաշինյանը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց հեղափոխության քաղաքական փուլը: «Երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձան անշրջելի, սա չի նշանակում, թե Հայաստանում այսօր հաստատված քաղաքական համակարգն անթերի է և լրջագույն բարեփոխումների կարիք չունի: Սա նշանակում է, որ քրեաօլիգարխիկ նախորդ ռեժիմին այլևս վերադարձ չի կարող լինել: Առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունները բացառիկ էին նաև իրենց բովանդակային իմաստով, որովհետև ՀՀ քաղաքացիներն առաջին անգամ ընտրում էին ոչ միայն խորհրդարան, այլև երկրի ղեկավարի լիազորություններով օժտված վարչապետ: «Հետևաբար ինձ համար մեծ պատիվ է, որպես «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալը:
Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր քվեարկեցին «Իմ քայլի» և իմ օգտին, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր դեկտեմբերի 9-ին գնացին տեղամաս և իրենց քվեն տվեցին այլ քաղաքական ուժի: Ինձ համարում եմ նաև մյուս քաղաքական ուժերի օգտին ընտրած, ինչպես նաև ընտրություններին չմասնակցած քաղաքացիների վարչապետ, ում առաքելությունը ծառայելն է պետությանը հայրենիքին և ժողովրդին»,- եզրափակեց նա:
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
13:14 19.06.25
13:29 19.06.25
11:21 19.06.25
10:26 19.06.25
10:57 19.06.25
10:45 19.06.25
15:48 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03