Աղմուկը 21-րդ դարի մարտահրավերներից է և համարվում է շրջակա միջավայրի վնասակար աղտոտման կարևորագույն գործոններից մեկը։ Այն ոչ պակաս վտանգավոր է քան օդի և ջրի աղտոտումը:
ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները Երևան քաղաքում ձևավորվել են աղմուկի դեմ պայքարի ծրագիր, որի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել քաղաքի առավել աղմկոտ տարածքներում շրջակա միջավայրի վրա ազդող աղմուկը, հայտնաբերել հիմնական աղբյուրները՝ տեսակները, ստեղծել աղմուկի քարտեզ, որը բնակավայրերում կտա հստակ պատկերացում աղմուկի մակարդակի վերաբերյալ:
Նախարարությունից նաև հայտնում են՝ քանի որ Երևան քաղաքը բավականին մեծ է և աղմուկի քարտեզը հիմնականում ներառում է տրանսպորտային հոսքերի աղմուկը, առաջին փուլում՝ 2018թ. ընթացքում չափումներն իրականացվել են Երևանի` Փոքր Կենտրոնի առավել աղմկոտ տարածքներում:
Իրականացված չափումների ընթացքում պարզվել է, որ աղմուկի մակարդակը փոխվում է ինչպես կախված ժամից, այնպես էլ տեղից և օրից: Աղմուկի մակարդակի բարձրացմանը հիմնականում նպաստում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ոչ ճիշտ վայրերում տեղակայված և սխալ դասավորվածություն ունեցող շենքերը, որոնք նպաստում են աղմուկի ուժգնացմանը և տարածմանը: Քաղաքը բաժանաված չէ բնակելի և բիզնես հատվածների, շինությունների նշանակությունն ի սկզբանե որոշված չէ, որը նույնպես նպաստում է ոչ բարենպաստ պայմանների: Շինարարական աշխատանքների ծավալի աճը, որտեղ հաշվի չի առնվում նորմերը ևս հանգեցրել է նրան, որը շրջակա միջավայրում աղմուկի մակարդակը գերազանցում է թույլատրելի մակարդակը 25-30 դեցիբելով։
Ըստ աղբյուրի, Երևանի աղմուկի դեմ պայքարի ծրագիրը իր տեսակով եզակի է և ներառում է բավականին թվով մեծ ինֆորմացիա, քանի որ վերջին անգամ աղմուկի քարտեզը կազմվել է 1976թ.:
«Մինչև 2021 թ. նախատեսվում է չափումներ իրականացնել քաղաքի ամբողջ տարածքում և քարտեզագրել բոլոր համայնքները։ Աշխատանքները փուլ առ փուլ կներկայացվեն համապատասխան լիազոր մարմիններին, ինչը հնարավորություն կտա իրականացնել առողջության պահպանմանն ուղղված առավել նպատակային ու արդյունավետ միջոցառումներ և հնարավորինս զերծ մնալ աղմուկից, իսկ աշխատանքների ավարտից հետո կունենանք մշակված լիարժեք քարտեզ, որը թույլ կտա համեմատականներ տանել առաջատար երկների հետ»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աղմուկը շրջակա միջավայրում տարեկան աճելով միջինը 0,5 դեցիբելով, ներկայումս հասել է այնպիսի մակարդակի, որ անհանգստացնում է քաղաքացիների անդորրը:
Փոքր Կենտրոնում իրականացված չափումների արդյունքները ներկայացված են լուսանկարում:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44