Կառավարության ծրագրի գյուղատնտեսության բաժնում տեղ գտած մտքերի մեծ մասը դաշնակցական նախկին նախարար Արթուր Խաչատրյանինն է։ Հիշեցնենք, որ նա պաշտոնավարել է մի քանի ամիս՝ 2018 թ. մայիսից մինչև հոկտեմբերի սկիզբ։
«Մասնավորապես ծրագրի առաջին բաժինն ամբողջությամբ կրկնում է նախորդում գրվածը, իսկ մնացյալը դրանք այն բյուջետային ծրագրերն էին, որ ներկայացվել էին Ազգային ժողով մինչև իմ հրաժարականը, հետագայում էլ ընդգրկվել էին պետական բյուջեի մեջ»,- Panorama.am-ի ասաց նախկին նախարարը։
Դաշնակցական գործիչն ընդգծում է, եթե ընդհանրական մոտեցումներն ընդունելի էին անցումային, մի քանի ամսվա կյանք ունեցող կառավարության դեպքում, չեն կարող ընդունելի լինել երկարաժամկետ, միակուսակցական կառավարության համար։
«Հստակ պետք է սահմանվեին գործողություններ, թիրախներ, որոնք չկան։ Հիմա, երբ կառավարությունը լինելու է հինգ տարի, պետք է հստակ նշվեր, թե ինչ արդյունքներ են լինելու և դրանք ապահովելու համար ինչ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել»,-ասաց նա։
Հարցին, թե ինչո՞վ կարելի է պայմանավորել թվային արդյունքներ չնշելը, Խաչատրյանը կարծիք հայտնեց, միգուցե կառավարությունում էլ չգիտեն միջոցներն ու հնարավոր արդյունքները, մի կողմից էլ այդ մոտեցմամբ, կառավարությունը խուսափում է պատասխանատվությունից։
«Անորոշ ձևակերպումները, իրոք, ընդունելի չեն։ Այս կառավարությունը, միակուսակցական կառավարությունը պարտավոր էր նշել կոնկրետ թիրախային ուղղությունները, որ մենք էլ հասկանայինք, այս կառավարությունը հաջողե՞լ է, թե՞ ձախողել»,-ընդգծեց դաշնակցական գործիչը։
Նա խոստովանում է՝ գյուղատնտեսության բաժնում հեղափոխական քայլեր չկան, որովհետև նախորդի սկսածի շարունակությունն է։ Բայց նույնիսկ ծրագրում նշված քայլերն իրականություն չեն դառնա, ինչպես Խաչատրյանն է ասում, կառավարության վարած գյուղատնտեսական քաղաքականության պատճառով։
«Մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման համար նախատեսված է բյուջեի 1.1 տոկոս։ Գյուղատնտեսական բյուջեի հարաբերակցությունը գյուղատնտեսական ՀՆԱ-ի հետ կազմում է 3.5 տոկոս, մինչդեռ Վրաստանում գերազանցում է 10 տոկոսը, Թուրքիայում և Ադրբեջանում՝ 15 տոկոսը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա ընդգծում է, որ ռուսական շուկայում հենց այս երկրներում արտադրված պտուղ-բանջարեղենն են հայկականի մրցակիցները։
«Փոքր բյուջեով ակնկալվող արդյունքները հնարավոր չի ստանալ։ Հայաստանն այն երկրներից է, որ ամենա քիչ գումարն է հատկացնում գյուղատնտեսության ոլորտին։ Իրականում այդ բյուջեն պետք է ավելացնես։ Եթե ուզում ենք հասնել գյուղատնտեսության զարգացմանը, դրած նպատակներին, ապա պետք է հատկացվող միջոցները մեծացվեն, դրանք պետք է բաշխվեն ըստ առաջնահերթությունների»,-ասաց նախկին նախարարը։
Խաչատրյանը նկատում է, որ գյուղատնտեսության ոլորտում հազարավոր մարդիկ են ներգրավված, դա շատերի եկամտի միակ աղբյուրն է։
«Հիմա ասում են՝ կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Բայց չեն ասում, ինչո՞ւ են դրանք մնացել անմշակ, ինչպե՞ս են անելու, որ մարդիկ սկսեն հող մշակել»,-ասաց նա։
Խաչատրյանը սխալ է համարում գյուղատնտեսության նախարարության միավորումը էկոնոմիկայի նախարարության հետ։
«Նախարարության կարգավիճակ տրվում է այն ոլորտի գերատեսչությանը, որն առանջնահերթ նշանակություն ունի երկրի կյանքում։ Գյուղատնտեսությունը մեր ՀՆԱ-ի 15 տոկոսից ավելին է կազմում, եթե դրան էլ գումարեն վերամշակումը, կստանանք 25 տոկոս։ Գյուղատնտեսությամբ են զբաղվում հարյուր հազարավոր ընտանիքներ։ Սրա նշանակությունը շատ մեծ է երկրի կյանքում, սա հաշվի առնելով, պետք է մնար նախարարությունը»,-նկատեց նա՝ ավելացնելով, որ քիչ թե շատ զարգացած բոլոր պետություններն ունեն նման գերատեսչություն։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01