ARM | RUS |

CEPA-ն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ԵՄ հետ գործընկերության և ՀՀ բարեփոխումների առաջխաղացման համար. վարչապետն ընդունել է ԱլԳ հարցերով ԵՄ դեսպաններին

12.02.19 | 22:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:

Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արևելյան գործընկերության տեսլականը և առաջընթացը:

Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) մեր համագործակցության հիմնական գործիքն է, և Հայաստանը լիովին հավատարիմ է դրա իրականացմանը: Դա կարևոր ռազմավարական փաստաթուղթ է, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ինչպես ԵՄ-ի հետ մեր գործընկերության, այնպես էլ բարեփոխումների առաջխաղացման համար:

Հույս ունենք, որ համաձայնագրի վավերացումը կկատարվի ժամանակին: Ես երախտապարտ եմ այն երկրներին, որոնք արդեն ավարտել են այդ գործընթացը: Միևնույն ժամանակ, օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ փոխանցել մեր խնդրանքը ձեր կառավարություններին` արագացնելու վավերացման գործընթացը:

Ինչպես գիտեք, անցյալ տարի մեր երկիրն ու հասարակությունն անցան տեկտոնային վերափոխումների միջով, ինչը հանգեցրեց իրական ժողովրդավարության հաղթանակին: Հայաստանում և Սփյուռքում հայ հասարակությունը լիովին ներգրավված է և աջակցում է այդ զարգացումներին:

Մեր կառավարությունը ձգտում է ամրապնդել մարդու իրավունքները, հասնել կայուն ժողովրդավարության, ապահովել որակյալ կառավարում, օրենքի գերակայություն, դատական համակարգի անկախություն և հավասար խաղի պայմաններ բոլոր քաղաքական և տնտեսական գործիչների համար:

Սա մեզ ավելի է մոտեցնում Արևելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին ու ձգտումներին:

Մեր հեղափոխության տրամաբանական գագաթնակետն անցած դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Ես հպարտ եմ, որ միջազգային դիտորդներն ընտրությունները գնահատել են որպես ԵԱՀԿ չափանիշներին լիովին համապատասխան, այն է՝ ժողովրդավարական, ազատ, արդար և թափանցիկ: Ըստ էության, դրանք անկախության տարիներից ի վեր Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին:

Քաղաքական տրանսֆորմացիան ավարտելով՝ մեր կառավարությունն այժմ կենտրոնացել է տնտեսական անցման վրա: Մենք պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնենք: Մենք ընդունել ենք բարեփոխումների հավակնոտ օրակարգ, որն ուղղված է բիզնեսի համար իրական մրցակցային միջավայրի ստեղծմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը և պարզեցմանը, առևտրային խոչընդոտների վերացմանը և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը:

Որպես առաջնահերթություն` մենք ներկայում քայլեր ենք ձեռնարկում տեխնոլոգիաների և գիտելիքների վրա հիմնված տնտեսության խթանման համար: Տեխնոլոգիական հատվածն այսօր մեր տնտեսության շարժիչ ուժերից է: Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացման մեծ ներուժ ունեն Հայաստանում: Նրանք դառնում են մեր հիմնական համեմատական առավելություններից մեկը և կարող են ապագայում դառնալ մեր տնտեսության անկյունաքարը:

Այս կապակցությամբ կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որը տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 6-9-ը Երևանում: Միջոցառմանը կմասնակցեն հարյուրավոր գործարար համայնքների անդամներ, մի քանի տասնյակ երկրներից ակադեմիկոսներ և կառավարական ներկայացուցիչներ: Օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ այս տեղեկությունը փոխանցել ձեր կառավարություններին` այդ իրադարձությանը ներկայացուցիչներ ուղարկելու համար:

Բարեփոխումների իրականացումը բարդ գործընթաց է, որը պահանջում է զգալի ֆինանսական և մտավոր ռեսուրսներ: Այս առումով ԵՄ շարունակական ֆինանսական և տեխնիկական աջակցությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք բարձր ենք գնահատում այն: Սակայն այսօր մենք ակնկալում ենք ավելի մեծ աջակցություն ԵՄ-ից: Հաշվի առնելով «ավելին` ավելիի դիմաց» ձեռքբերումների տարբերակման սկզբունքի տրամաբանությունը` կարծում ենք, որ այն պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված ժողովրդավարական նվաճումներին:

Խնդրում ենք փոխանցել ձեր մայրաքաղաքներին մեր այն ուղերձը, որ ԵՄ աջակցությունը կարող է արագացնել հայաստանյան բարեփոխումները, դրանք ավելի ուժեղ և կառուցողական դարձնել:

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը ևս մեկ կարևոր հանձնառություն է մեզ համար: Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ: Եվ մենք հուսով ենք, որ ԵՄ անդամ պետությունները պատշաճ կերպով կգնահատեն մեր առաջընթացը և կզարգացնեն Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպեցի Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցչի՝ պարոն Թոուո Կլարի հետ: Մենք մանրակրկիտ զրույց ունեցանք հակամարտության և նախագահ Ալիևի հետ մեր վերջին հանդիպումների շուրջ»:

Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը պատվիրակության անունից կարևորել է Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկել Արևելյան գործընկերության ծրագրի արդյունավետ իրականացմանը և Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: «Պարոն Փաշինյան, ԵՄ 16 անդամ երկրների ներկայացուցիչներ եկել են Հայաստան` Ձեր բարեփոխումների օրակարգին, տնտեսական հեղափոխության տեսլականին ծանոթանալու և Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից Հայաստանի զարգացմանն իրենց աջակցությունը հայտնելու համար: Մենք ողջունում ենք Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ իրականացումը և խորհրդարանական կառավարման համակարգին սահուն անցումը», - նշել է նա: Պարոն Բուխսբաումը ողջունել է նաև նախորդ տարի դեկտեմբերին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք լիովին համապատասխանում էին ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին, և որոնց արդյունքները ևս մեկ անգամ վկայում էին Հայաստանի վարչապետի նկատմամբ առկա հանրային մեծ վստահության մասին:

Խոսելով 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դրանք անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններն էին: Ընտրությունները մինչ այս անցկացվել են խախտումներով, ընտրակեղծիքներով: Կեղծված ընտրությունների էջն ընդմիշտ փակ է Հայաստանի համար, և դա մեր քաղաքական կամքն է: Այժմ մեր օրակարգում ժողովրդավարության ամրապնդումն է և տնտեսությունում փոփոխությունների իրականացումն է»: Վարչապետն ընդգծել է` տնտեսական հեղափոխության նպատակը իրական հնարավորությունների ստեղծումն է մարդկանց համար, տեղական և օտարերկրյա ներդրողների համար, և այդ տեսլականը կյանքի կոչելու համար կառավարությունն արդեն իսկ բարեփոխումներ է իրականացնում` օրենսդրական և կառուցվածքային առկա գործիքակազմի կատարելագործման, ինչպես նաև նոր գործիքների ներդրման ուղղությամբ:

Ի պատասխան Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ հարցադրումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ժողովրդավարությունը մեզ համար ներքին համոզմունք է և հավատամք, դա մեր հասարակության արժեքային կողմնորոշումն է, այլ ոչ թե արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական ընտրություն»:

Մասնակիցների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարական մարտահրավերներին, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, բարեփոխումների գործընթացի հաջողությանը, հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ավելացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումների շրջանակում Հայաստանի և Հայաստանի գործընկերների համար առկա հնարավորություններին վերաբերող և մի շարք այլ հարցերի:



ՔՊ խմբակցությունում Վլադիմիր Վարդանյանի փոխարեն կլինի Լուսինե Աքմաքչյանը

ՔՊ խմբակցությունում Վլադիմիր Վարդանյանի փոխարեն կլինի Լուսինե...

20:20

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

20:04

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք

18:38

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու...

18:09

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ...

16:05

Ավագ հինգշաբթի․ Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր մարմինն ու արյունը

Ավագ հինգշաբթի․ Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր մարմինն ու...

15:52

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ...

15:26

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ...

15:04

Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. Լուսանկարներ

Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում....

14:54

Խոշոր հրդեհ՝ Երևանում

Խոշոր հրդեհ՝ Երևանում

14:28

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

14:03

Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ հարաբերությունները կառուցել այլ կերպ. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ հարաբերությունները կառուցել այլ...

13:19

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 57 հարց է, որից 55–ը չի զեկուցվում

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 57 հարց է, որից 55–ը չի...

11:07

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը՝ առայժմ

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը՝...

10:48

Դավիթի գործում մի կարևոր շեշտադրում պատշաճ ուշադրության չարժանացավ

Դավիթի գործում մի կարևոր շեշտադրում պատշաճ ուշադրության...

10:35

Չարենցի փողոցում փլուզվել են տան պատեր և պատշգամբ

Չարենցի փողոցում փլուզվել են տան պատեր և պատշգամբ

10:07

Էլեկտրամատակարարում կդադարեցվի

Էլեկտրամատակարարում կդադարեցվի

09:28

Պատերազմի ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխվելու է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ Իրանագետ

Պատերազմի ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխվելու է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ողջ Մերձավոր...

09:03

18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով

18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով

13:15

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում, իսկ Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում, իսկ Ադրբեջանը շարունակում...

13:06

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44