ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից ազատ արձակված 23-ամյա բուժակ Դավիթ Տոնոյանը հրաժարվում է խոսել։ Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցն այցելել է նրա բնակարան՝ փորձելու պարզել, թե ինչպես է իրեն զգում, ինչի՞ է ականատես եղել ՊՊԾ գնդի տարածքում։
Թերթի թղթակցին ասել են, որ Դավիթը տանը չէ, գնացել է Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում իր ծառայությունն իրականացնող եղբոր՝ Հայկի մոտ։
Հարցին, թե ինչպե՞ս էր իրեն զգում, ինչ է պատմել Դավիթը՝ նրանց տանը այդ պահին գտնվող Օնիկ անունով երիտասարդը պատասխանել է, որ Դավիթն իրեն լավ է զգում, սակայն չի ուզում խոսել։
«Մեզ բառ անգամ չի պատմել, որովհետև եկել է ու պառկել է քնելու, առավոտյան էլ արթնացել ու հոր հետ գնացել է առևտուր անելու, որ էսօր երեկոյան գնա եղբոր մոտ»,- ասել է նա։
Դավիթ Տոնոյանը երեկ աշխատանքի չէր։ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, որ նա մի քանի օրը մեկ է աշխատանքի լինում, իսկ այսօր (երեկ) նրա հերթը չէ։ Ստեփանյանն ասել է, որ ինքը խոսել է Դավիթի հետ, սակայն մանրամասներ չի պարզել. «Սթրեսի մեջ է, իր մոտ լուրջ վիճակ է »,- ասել է նա և հավելել, որ, հավանաբար, դրանով է պայմանավորված Դավիթին ազատ արձակելը։
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44