«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն «Իմ քայլը» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հարկային օրենսգրքին, հատկապես՝ փաստաբաններին հարկելու մասով: «Իմ քայլ»-ում մի քանի նախկին փաստաբաններ կան, որոնք իրենց համքարության թասիբին են կանգնել․ «Դուք չգիտե՞ք, թե իրական ստվերը որտեղ է, որ եկել-հարկում եք փաստաբաններին»: Այս հարցերի մասով ընդհանուր եզրակացությունն այն է եղել, որ այս տեսքով օրենսգիրքն ընդունել հնարավոր չէ՝ պետք է մտածել անցումային ինչ-ինչ մոտեցումների մասին, վերամշակել այն, այլապես ողջ հարկվող դաշտը կդարձնեն իրենց թշնամի: Ի դեպ, «Խորհրդարանական կառափնարան» պայմանական անունն ստացած այդ հանդիպումներին չի մասնակցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Սակայն ներկա է նրա աչք-ականջը` խորհրդական Վահան Կոստանյանը, որը պատգամավոր չէ և արդյոք կարո՞ղ է մասնակցել ֆրակցիայի նիստերին, թե ոչ՝ չգիտենք»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Նիստերը վարում է ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ երկու իմքայլական փոխխոսնակները` Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, պարտաճանաչ ներկա են: Ի դեպ, անցած անգամվա աղմուկից հետո այս անգամ պատգամավորներին զգուշացում չի եղել` լրագրողների հետ չշփվելու. «Կարող ենք շփվել»: Իսկ վելուծական, արագ արձագանքման խմբերը, որ ստեղծվելու էին, արդեն գործի՞ են անցել։ «Դեռ ոչ»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42