2019 թվականին սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրան գազի գնի վերաբերյալ հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ եթե բանակցությունների արդյունքում չգտնվեն ծախսերի կրճատման հնարավոր ուղիները, կստացվի, որ ներքին պարտք է կուտակվում:
«Արդյոք ունե՞ք պատկերացում, թե ինչպես է այդ պարտքը մարվելու, ի՞նչ գույքով»,- նշեց պատգամավորը:
Հարցին ի պատասխանեց վարչապետն ասաց. «Ես ձեր մտքերի ընթացքը չեմ հասկանում, իսկ ով ասաց, որ ներքին պարտք է կուտակվել: Ես շատ հստակ այդ մասին հայտարարել եմ, ասել եմ, որ գազի գինը չի բարձրանալու, դուք ասում եք, որ փաստորեն հայտարարել եմ՝ գազի գինն արդեն բարձրացել է: Պետությունը գազ չի գնում, գազը գնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Եվ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ինչքանով է գնում գազը, դա ուրիշ թեմա է, իսկ պետությունը գործ ունի ՀՀ սպառողների հետ, և մենք ասել ենք, որ 2019 թվականին չի բարձրանա գազի գինը: Մեր բանակցությունները վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարցի շուրջ կա հայ-ռուսական հարաբերությունների ու ԵԱՏՄ-ի շրջանակներում քննարկման անհրաժեշտություն: Նա վստահեցրեց, որ կառավարությունն այդ քննարկումները պետք է իրականացնի ու պաշտպանի Հայաստանի շահերը:
Վարչապետի խոսքով՝ պատգամավորի խոսքում ակնարկ կար ՀայՌուսգազարդի հայտնի պայմանագրի մասին, որի դիմաց բաժնետոմսեր տրվեցին ընկերությանը: «Այսպիսի բան չկա և չի լինելու: Համենայնդեպս, 2019 թվականի համար որևէ նման սխեմա չի գործելու: Հակառակը, մենք խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու այդ համակարգի օպտիմալացման, կառավարման արդյունավետության բարձրացման: Այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք», - ընդգծեց Փաշինյանը:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44