Կառավարության ծրագրի բովանդակությանը վերաբերող կառուցողական առաջարկություն չլսեցի ընդդիմության կողմից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրի քննարկմանը։ Նա կցանկանար, որ խորհրդարանի հետ ավելի կառուցողական քննարկում լիներ՝ վստահեցնելով, որ կառավարությունը պատրաստ է առաջարկներ լսել։
«Խոսում են կոնցեպտուալ խնդրի մասին՝ ինչու թիվ չկա, ինչու կա և այլն, անընդհատ այս բանավեճի մեջ ենք: Այն, ինչ գրված էր տնտեսության մոդելի առումով, ներառականության առումով, մրցակցության և արտահանման ճյուղերի առումով, բովանդակային քննարկման չարժանացավ, որի համար ցավում եմ: Կցանկանայի, որ վերադառնայինք կառուցողական դաշտ և ավելի բովանդակային քննարկումներ ծավալեինք»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետն անդրադարձավ նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկ հնչեցրած քննադատությանը։ Դիտարկմանը, որ Մարուքյանը հայտարարում է, թե կառավարությունն արհամարհել է խորհրդարանին, չի քննարկել խորհրդարանի ուժերի հետ, իսկ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ նման ավանդույթ կար, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ինչպիսի ավանդույթներ են եղել հանրապետականների ժամանակ, բայց սա կառավարության ծրագիրն է, որը ներկայացվում է 20-օրյա ժամկետում է: Դրա պատասխանը կրում է կառավարությունը, բայց սա կառավարության և ԱԺ ծրագիրը չէ», - ընդգծեց Ավինյանը:
Տիգրան Ավինյանը շեշտեց՝ սա կառավարության ծրագիրն է, այլ ոչ թե կառավարության ու ԱԺ-ի։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01