Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համար անհասկանալի է հայկական կողմից ԱՄՆ դեպարտամենտ հարցումներ ուղարկելը։ Միևնույն ժամանակ նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, թե իր կարծիքով՝ խնդիր կա նաև թարգմանության հետ կապված։ Տոնոյանը նկատեց, որ իրենք Սիրիա են գործուղել հումանիտար կոնտինգենտ, այլ ոչ թե զինվորականներ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեպարտամենտը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «պաշտոնական Վաշինգտոնը չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում առաքելության հարցով»:
«Հավանաբար, հարցումներ են եղել, իրենք էլ իրենց կարծիքը հայտնել են, որ չեն աջակցում մեր՝ ՌԴ-ի հետ համատեղ ծրագրին։ Կարծում եմ՝ ԱՄՆ դեպարտամենտին արձագանքելու է ԱԳՆ-ն»,- ասաց Դավիթ Տոնոյանը։
Հարցին՝ ԱՄՆ արձագանքն ինչ-որ հետևանքներ կարո՞ղ է ունենալ, Տոնոյանը պատասխանեց․ «Տեսնում եմ, որ կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն, բայց մեր աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մաս է կազմում հայկական համայնքը, կարծում եմ՝ բարոյական առումով անխոցելի է, և որևէ կերպ չի կարող շահարկման առիթ հանդիսանալ»։
Ինչ վերաբերում է հարցին, թե Սիրիա 83 հոգանոց մասնագետների խումբ ուղարկելը օրենքի խախտմամբ է եղել, Դավիթ Տոնոյանը նշեց, որ ամեն բան եղել է իրավաչափ։
Դավիթ Տոնոյանը խոսեց նաև Կառավարության ծրագրի՝ պաշտպանության ոլորտին վերաբերող հատվածի մասին․ «Համոզված եմ՝ 5 տարվա մեջ մենք մեծ քայլերի ենք գնալու, այն հագեցվածությունը, որ մենք ունենալու ենք, հնարավորություն է տալու, որ չեզոքացնենք ռիսկերը՝ կապված ռազմական գործողությունների վերսկսման հետ»,- նշեց նախարարը։
Դավիթ Տոնոյանին ուրախացնում է այն հանգամանքը, որ վարչապետը հայտարարեց, թե պետությունից գողացված գումարները կուղղվեն ՊՆ-ին։ Տոնոյանը թեև գումարի չափ չնշեց, բայց հայտարարեց, թե գործընթացն արդեն մեկնարկել է։ Նախարարը նաև հավելեց, որ Սու 30-ի ձեռքբերումը շարունակվելու է։
Խոսելով արտաբյուջեների կրճատման մասին՝ պաշտպանության նախարարը նկատեց, որ իրենք առաջին նախարարությունն են եղել, որն արտաբյուջեն ուղղել է կառավարության ծրագրով իրականացված միջոցառումներին։
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03