Apple կորպորացիան զբաղված է սեփական լրատվական հավելվածի ստեղծմամբ, որից կարելի կլինի օգտվել՝ ձևակերպելով բաժանորդագրություն: Ինչպես հայտնել են The Wall Street Journal թերթի աղբյուրները, ծառայությունն արդեն ոչ պաշտոնապես անվանում են «լրատվական Netflix»՝ տեղեկացնում է TASS-ը: Մտահղացման համաձայն՝ օգտատերերը կկարողանան առանց սահմանափակման նյութեր կարդալ տարբեր ԶԼՄ-ներից, այդ թվում՝ վճարովի:
Ըստ թերթի տեղեկատվության՝ ծառայության բաժանորդագրությունը, որը կհայտնվի Apple News հավելվածի բազայի վրա, կարժենա ամսական 10 դոլար: Սակայն ավելի ուշ գինը կարող է փոփոխվել: Նոր ծառայությունից եկամուտների կեսը Apple-ը պատրաստվում է թողնել իրեն, իսկ մյուս կեսը բաշխել լուրերի մատակարարների միջև: ԶԼՄ-ների վերջնական վճարումների չափը կախված կլինի նրանց կոնտենտի ժողովրդականությունից: Ընդսմին ընկերությունը որևէ մեկի հետ չի կիսվելու իր բաժանորդների վճարային տվյալներով և էլեկտրոնային հասցեներով: Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, խոշոր հրատարակություններից մի քանիսը, այդ թվում՝ The New York Times-ը եւ The Washington Post-ը, դժգոհ են առաջարկած պայմաններից, սակայն բանակցությունները շարունակվում են: Հավելվածի գործարկումը պետք է կայանա 2019 թվականի ընթացքում: Թերթի աղբյուրները նշում են, որ նոր ծառայության շնորհիվ Apple-ը հույս ունի համալրել եկամուտները iPhone-ի վաճառքների անկումից: Apple ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03