Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին Երևան-Թբիլիսի երկաթգիծը:
Աշխատակիցների փոխանցմամբ՝ իրենց նամակ-ահազանգին որևէ արձագանք չկա, հետևաբար՝ բողոքի ակցիա են իրականացնում:
Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զուգահեռ կազմակերպել էին ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել էր կառավարություն:
20:30-ին նրանք դադարեցրին բողոքի ակցիան՝ սպասելով ուրբաթ օրը կառավարության ու գործարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: 
«Գալու են կառավարությունից, կարծես թե փոխվարչապետը: Ներկա են լինելու նաև սեփականատերն ու բանկի ներկայացուցիչները, բայց, եթե էլի չգոհացնի պատասխանը, արդեն ոչ միայն երկաթգիծն ենք փակելու, այլ նաև միջպետական ճանապարհը»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Ալավերդու պղնձնաձուլական գործարանի աշխատակիցները:
Նշենք, որ ավելի վաղ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 168.am-ին հայտնել էր, որ բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկել են ուրբաթ օրը հանդիպել կառավարության և պղնձաձուլական գործարանի ներկայացուցիչների հետ: 
Հավելենք, որ այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետին Ալավերդու պղնձաձուլական գործարանի և «Թեղուտի» վերաբերյալ հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկը 380 միլիոն դոլարի վարկ է տրամադրել «Վալեքս» ընկերությանը, հետո վարկը մարել չի հաջողվել:
«Անվճարունակության խնդիր կա: Մայիսից ներգրավվել ենք գործընթացի մեջ, փորձել ենք օգնել, որ բանկն ու ընկերությունը համաձայնության գան: Այնտեղ շատ խառը գրավների և պարտավորությունների համակարգ կա: Անցած տարի մենք հասանք համաձայնության, որ ՎՏԲ բանկը պետք է դառնա սեփականատեր, ներգրավի պղնձի ոլորտում հայտնի օպերատոր, որը «Թեղուտի» հանքը կաշխատացնի, ու այս համատեքստում կաշխատի նաև պղնձաձուլարանը: Այս ընթացքում մի շատ տարօրինակ պատմություն տեղի ունեցավ: Ինչ-որ մի ընկերություն 4000 դոլար պարտքի համար դիմեց դատարան և պահանջեց, որ բոլոր պրոցեսների վրա դրվի կալանք: Դատարանը կալանք սահմանեց մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ընկերության, գույքի, շարժի, իրավական պրոցեսների վրա: Դատական այս որոշման պատճառով նախկին պայմանավորվածությունների համակարգը կամաց-կամաց սկսեց քանդվել:
Բանակցությունները վերադարձել են զրոյական կետի, որովհետև օպերատորը, որը ներգրավված էր, այս պատմություններից հետո չցանկացավ մտնել գործընթացի մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաև, որ «Վալեքս» ընկերության և «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջև բանավեճը նոր հարթություն է տեղափոխվել, և կառավարությունը պետք է օգնի, որ բանակցություններն արդյունավետ լինեն։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01