ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը Կառավարության ծրագրի քննարկմանը մեղադրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որ իրենց ելույթներով նույն վարքագիծն են դրսևորում, որ չեն հավատում տնտեսական հեղափոխությանը, ինչպես 2018թ-ին չէին հավատում քաղաքական հեղափոխությանը:
«2018 թ. գարնանն այս դահլիճում ինձանից ձախ, հետևում և առջև գտնվող գործիչները հայտարարեցին, որ նույն այս դահլիճում մեծամասնություն զբաղեցնող հավերժ իշխանությունը կանխելու նպատակով սկսում են շարժում՝ դնելով զոհասեղանին բառի բուն իմաստով իրենց կյանքը, ազատությունը, այս մարդիկ սկսեցին քայլարշավ: Այդ նույն ընթացքում այս դահլիճում ինձանից աջ գտնվող նստատեղերը զբաղեցնող գործիչների մի մասը (նկատի ունի «ԼՀԿ» խմբակցությունը-Tert.am) սկսեց ակտիվ աշխատել իմ նշած քայլարշավի և շարժման դեմ, այնինչ նրանք գտնվում էին քաղաքական դաշինքի նույն շրջանակներում և հանգիստ կարող էին պարզապես մի քանի շաբաթ լռել և սպասել, տեսնել՝ ինչպիսի հանգուցալուծման է գալու այդ շարժումը»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ այդ քաղաքական ուժի ղեկավարը (Էդմոն Մարուքյան-Tert.am) հանդես եկավ ծավալուն հոդվածով. «Որտեղ, ըստ էության տուրք տալով պարոն Շարմազանովի հայտնի հայտարարությանը, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան փողոցով, հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելուն կարող է խանգարել միայն Սերժ Սարգսյանի կամքը, և առաջարկեց, որ ընդդիմությանը տրվեն վերահսկողական լրացուցիչ լծակներ, տարբեր հանձնաժողովներում, խորհուրդներում, գերատեսչություններում, որպեսզի իրենք կարողանան ավելի լավ վերահսկել ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին»,- ասաց նա:
Առաքելյանը նշեց, թե այդ գործիչներից մեկ ուրիշը «օրումեջ» հարցազրույցով ըստ էության սկսեց ծաղրել քայլարշավի դուրս եկած ՔՊ անդամներին: «Նրանց համեմատելով արթուրբաղդասարյանների ու գեղամյանների հետ՝ ասելով, որ այդ ճանապարհով չեն ուզում գնալ: Գործիչներից մյուսը, երբ այստեղ ազատ ու երջանիկ հայրենիքի, հեղափոխության ջահն էր վառվում արդեն այսօր ԱԺ նախագահի ու տեղակալի կողմից, նրանցից մեկը թաշկինակով բերենը փակեց, որպեսզի չխեղդվի»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ամենակարևորն այն է, որ նույնիսկ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը սխալ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ, մինչդեռ այդ գործիչներից իրենք նման բան չլսեցին:
«Այսօր ՀՀ վարչապետը, ըստ էության, մեկնարկ է տալիս մեկ այլ՝ տնտեսական հեղափոխության և այդ երազանքի ջահն է այստեղ վառում իր ելույթով, և մենք նորից տեսնում ենք նույն վարքագիծը՝ չհավատալ, կասկածի տակ դնել, ներողություն՝ սգո սերվիս դեմքերով և ձայնով այստեղից ելույթներ ունենալ, պահանջել թվեր, չափելիություն, գործիքակազմ, մեղադրել, որ չեն գիտակցում ողջ բեռը և ի վիճակի չեն լուծել երկրի առջև ծագած մարտահրավերները»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ գլխավոր ցուցանիշը, որ ծրագրում կա, յուրաքանչյուր երկրի զարգացման գլխավոր ինդիկատորն է, որը ՀՆԱ-ի աճի առնվազն 5% է նշվում: «Բայց ուզում եմ ասել, որ նրանք, ովքեր որ այս պարբերությանը նայում և այդ թիվն են տեսնում, այնտեղ միայն թիվ չէ գրված, նույն պարբերությունում՝ շարունակության մեջ, գրված է՝ տնտեսական զարգացմանը պետք է մասնակցեն զգալիորեն մեծ թվով քաղաքացիներ, իսկ նրանց աշխատանքի արդյունքը պետք է բաշխվի հավասարաչափ: Այսինքն՝ մեր աշխարհայացքի հիմքում ոչ թե սառը թվերն են կամ չինովնիկական անհոգի վիճակագրությունը, այլ մարդը, շարքային քաղաքացին»,- ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01