ԱԺ խմբակցությունները հանդես եկան Կառավարության ծրագրի մասին եզրափակիչ ելույթներով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից խոսեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով հայտարարեց, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին: Մինչ այդ նա նշեց, որ Կառավարության կառուցվածքի մասին օրենքը չի ներկայացվել, բայց ծրագիրը բերել են:
«Ունենք ծրագիր, սակայն չունենք տեսլականը, թե ինչ մարմիններով են այս ծրագիրը ներկայացվելու»,-ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ այս ամբիոնից տվել է խոստում, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և այլ մարմիններ կբերվեն կառավարության կառուցվածք՝ նախարարությունների տեսքով: «Ամիսներն անցել են, բայց չի արվել, այսինքն՝ եթե մի խոստում չի կատարում, ի՞նչ հույս կա, որ մյուս խոստումները կկատարվեն»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ այս ավտորիտար համակարգը պետք է փոխվի, որի շանսը հիմա է և եթե հիմա էլ չլինի, այլևս չի լինի:
Նա նշեց, որ իրենք ասել են՝ ծրագրում թվեր չկան, բայց դա իրենց քննադատության մեխը չէ:
«Շատ է խոսվում նախկին իշխանությունների մասին, հույս ունեի, որ արդեն թեման կփակվի, բայց չի ավարտվում, այսօր կա իշխանություն, մարդիկ փոխանակ կենտրոնան այսօրվա իշխանության գործերի վրա, տեսնեն՝ ինչ է անում, կենտրոնացված են նախկինների վրա: Ունեմ տպավորություն, որ նախկին իշխանությանը այդքան թիրախավորելով՝ փորձում են ծածկել այսօրվա պրոբլեմները»,-ասաց նա:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ տնտեսական բլոկը հին իշխանության կադրերն են, ովքեր չեն հավատում, որ հինգ տոկոսից ավել աճ կլինի: Նա խորհուրդ տվեց առաջին բանը անել այն, որ ազատվեն Սերժ Սարգսյանի օրոք երկրորդ պլանի խաղացողներից: «Զուտ հեղափոխության տրամաբանության մեջ էնտուզիազմ ունենալու համար ուրիշ տարբերակ չկա, իրենք չեն հավատում, չհավատալով տոռմուզ են անելու, հետևաբար պետք է ազատվել նրանցից»,-ասաց նա և շարունակեց, որ դժգոհում են, թե ինչպես կարող են իրենց դեմ լինել:
«Ժողովուրդ, կարող է՞ սպասում էիք, որ գայիք, խորհրդարանը գովեր ձեզ, քծներ և ինչ մտածում է՝ չասի: Կա հրապարակային քննարկում, պետք է ասել՝ մենք չունենք շռայլություն, որ պահը բաց թողենք, բարձր ակնկալիքները մարդկանց արդարացնենք: Այո, քննադատվածը կադրային քաղաքականությունն է, այս կադրերն ամենօրյա ռեժիմով ազդում են վարչապետի ռեյտինգի վրա, վատնում են դրանք և այդ կադրերով չեն կարող տնտեսական հեղափոխություն անել»,-ասաց նա:
Մարուքյանը հայտարարեց, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու այս նախագծին: «Միայն կառուցվածքը բավարար է, որ դեմ քվեարկենք, այն նախկին ավտորիտար համակարգի պահպանումն է, դեմ ենք նաև կադրային քաղաքականությանը և ասում ենք, որ ընդդիմությունը ձեզ առաջարկում է ազատվել Սերժ Սարգսյանի երկրորդ պլանի դերակատարներից, ովքեր չեն հավատում, որ հնարավոր է 5%-ից ավելի աճ ապահովել»,-ասաց նա:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15