ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:
Նախարարը կարևորել է հանդիպումը եվրոպացի գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրի հիմնական տնտեսական առաջնահերթությունները և գործադիրի մոտեցումներն այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են հավասար մրցակցային պայմանները, ազատ մուտքը դեպի շուկաներ, տնտեսական մրցունակությունը, արտադրողականությունը և այլն։
Պատասխանելով դեսպանների հարցերին՝ նախարարը նշել է, որ ներառական տնտեսական աճը կառավարության և կառավարության ծրագրի ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Պատասխանելով տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ հարցին՝ նախարարն ընդգծել է, որ էական է տնտեսական աճի որակը և հավելել, որ Հայաստանի տնտեսական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները և բարեփոխումները պետք է ազդեն նաև տնտեսական աճի կառուցվածքի վրա։
Նախարարը պատասխանել է դեսպանների մի շարք այլ հարցերի, որոնք առնչվում էին գործարար միջավայրին, ՓՄՁ զարգացմանը, արտաքին առևտրի կառուցվածքին, կանաչ տնտեսությանը և այլն։ Անդրադառնալով գործարար միջավայրին և համապատասխան կարգավորումներին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ եզրակացությունները գործարարությամբ զբաղվելու զեկույցներում և նշել, որ անհրաժեշտ է վերացնել այն բոլոր կարգավորումները, որոնք էական ազդեցություն չունեն հասարակական կյանքի վրա, սակայն բիզնեսի համար բեռ են և էապես նվազեցնել այլ կարգավորումների ֆինանսական և ժամանակային բեռը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը կարևորել է նաև կառավարության կողմից ձեռնարկվող փոփոխությունների ազդեցության արագության մեծացումը տնտեսական կյանքի վրա։
Տիգրան Խաչատրյանը պատասխանել է նաև Հայաստանի տնտեսության՝ զարգանալու մեծ ներուժ ունեցող ճյուղերի վերաբերյալ հարցին, ներկայացրել չօգտագործված հնարավորություններն իրացնելու և արտադրողականությունը բարձրացնելու հեռանկարները։
Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին հանդիպման համար և նշել, որ բարձր են գնահատում պրոֆեսիոնալ կարծիքը և համապարփակ տեղեկատվության տրամադրումը։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55