Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը հայտարարել է, որ 2019 թվականին Ռուսաստանը կարող է սկսել տավարի միս մատակարարել Թուրքիային, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նախարարը նկատել է, որ անցյալ՝ 2018 թվականին Ռուսաստանից Թուրքիա գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալն աճել է 7 տոկոսով:
«Առաջին հերթին դա պայմանավորված է ցորենի և գարու արտահանման ծավալի զգալի մեծացմամբ: Ընդ որում՝ արտահանվող ապրանքների ցանկը հետագայում կընդլայնվի, օրինակ՝ Գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է, որ արդեն այս տարի կսկսվի տեղական տավարի մսի մատակարարումը Թուրքիա», - ասել է Պատրուշևը:
Անցյալ տարվա վերջին Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին երկրում անասնաքանակի՝ մսի ներքին սպառման պահանջարկը չբավարարելու խնդիրը լուծելու համար առաջարկել էր քաղաքացիներին պարզապես միս քիչ ուտել:
«Եթե տավարի ու գառան մսի փոխարեն ավելի շատ ձուկ, հավ ու հնդկահավ փորձենք ուտել, ապա այս հարցը կլուծվի: 2002 թվականի դրությամբ քաղաքացիները միջինն ամսական 6 կգ միս էին ուտում, հիմա՝ 15 կգ: Բայց պետք չէ մոռանալ նաև առողջության մասին: Եկեք մի փոքր քիչ միս ուտենք, դիետոլոգներն էլ են դա ասում», - ասել էր թուրք նախարարը:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03