ՀՀ ոստիկանութփյան ստորաբաժանումների ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Վայք քաղաքի հիմնական դպրոցի տնօրենը, որ պաշտոնավարում է 2013 թվականից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր որդուն հրամանագրել է որպես սոցիալական մանկավարժ, իսկ հարսին՝ որպես գնումների համակարգող։ Երկուսն էլ 2017 թվականի հունվարից 2018-ի դեկտեմբեր փաստացի աշխատանքի չեն հաճախել։ Պարզվել է նաև, որ նրանց անվամբ դուրս գրված երկուսուկես միլիոն դրամից ավելի աշխատավարձը յուրացրել է դպրոցի տնօրենը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների հետ՝ փետրվարի 4-ին ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվեց, որ Վայք քաղաքի հիմնական դպրոցի տնօրենը, որ պաշտոնավարում է 2013 թվականից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր որդուն հրամանագրել է որպես սոցիալական մանկավարժ, իսկ հարսին՝ որպես գնումների համակարգող։ Երկուսն էլ 2017 թվականի հունվարից 2018-ի դեկտեմբեր փաստացի աշխատանքի չեն հաճախել։
Պարզվել է նաև, որ նրանց անվամբ դուրս գրված երկուսուկես միլիոն դրամից ավելի աշխատավարձը յուրացրել է դպրոցի տնօրենը
Պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն»։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44