ARM | RUS |

Հացադուլ հայտարարած Հովհաննես Գալստյանը պետությունից ստացել է 93.4 մլն դրամ՝ «Թողություն» ֆիլմի համար, բայց ֆիլմը չկա, գումարն անպատիժ վատնվել է. Մշակույթի նախարարության պարզաբանումը

15.02.19 | 12:03

ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է տարածել հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայտարարությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ռեժիսորը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով վերականգնել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը:

Մշակույթի նախարարության պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2018 թվականին «Պարալլելս պրոդաքշընի» «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման նոր հայտի մերժման հիմքում ընկած է` կինոյի ոլորտում նախկինում առկա արատավոր մոտեցումների, ստվերային համաձայնությունների և անհավասար մրցակցության նախադեպերի վերացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հարթել ֆիլմարտադրող ընկերության գործունեության մեջ տեղ գտած իրավական անճշտությունները և ապահովել ֆիլմի հետագա արտադրության թափանցիկությունը։ Սակայն, Հովհաննես Գալստյանը չցանկացավ ստանձնել տարիների ընթացքում կուտակված խնդիրների պատասխանատվությունը, նա նախընտրեց մանիպուլյացիայի ենթարկել լրագրողներին, հանրությանը, նաև պաշտոնյաներին՝ ստիպելով ընտրություն կատարել արդարության ու մարդասիրության միջև:

Արդարության համար՝ հարկ ենք համարում հրապարակել ֆիլմարտադրողի և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հանդիպման ամբողջական ձայնագրությունն ու ֆիլմին առնչվող մի քանի փաստաթուղթ։

Հայտնի է, որ 2010-2014 թթ. «Պարալլելս պրոդաքշընը», նույն ինքը՝ Հովհաննես Գալստյանը, պետությունից ստացել է 93,4 միլիոն դրամ՝ «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) ֆիլմի արտադրության համար: Ֆիլմը չկա, կա միայն 10-15 րոպե տևողությամբ տեսանյութ: Պետական գումարը անպատիժ վատնվել է: Հանդիպման զրույցից պարզ է դառնում, որ ֆիլմի հետաձգումը կապվում է նաև նախկինում նախարարների մակարդակով իրականացված բանակցությունների հետ։ Թե նախկին համակարգի օրոք ի՞նչ ստվերային համաձայնություններ են եղել այս կոռուպցիոն սխեմայի շրջանակներում, կպարզեն իրավապահ մարմինները, քանի որ ներկայումս գործը քննում է ՀՀ դատախազությունը:



2016 թ. նույն ֆիլմարտադրող ընկերությունը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտ է ներկայացրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և երկու տարվա ընթացքում ստացել 23 մլն դրամ աջակցություն: Չնայած դրան՝ 2018 թ. Հովհաննես Գալստյանը կրկին հայտ է ներկայացրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» նույն նախագծի՝ «Տատիկիս վարսերի» արտադրության համար պետական հավելյալ աջակցություն ստանալու նպատակով՝ հայտի մեջ չներառելով նախորդ ֆինանսավորման մասին վկայող որևէ փաստաթուղթ։ Մրցութային հանձնաժողովը, սակայն պարզել է, որ պետությունը պայմանագրային որևէ պարտավորություն չունի շարունակելու նախագծի ֆինանսավորումը, իսկ ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ մնացած գումարները, համաձայն 2016 թ. պայմանագրի, պրոդյուսերի՝ Հովհաննես Գալստյանի պարտավորությունն է: Ավելին, պետությունն այդ պահին դեռ սպասում էր «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) ֆիլմի հանձնմանը, որի համար Հովհաննես Գալստյանին տրամադրվել էր պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը:

Հենվելով հայտերի դիտարկման կանոնակարգի 15-րդ կետի վրա, ըստ որի՝ նախկինում չկատարված պարտք ունեցող ֆիլմարտադրողների հայտերը ենթակա են մերժման, հանձնաժողովը մերժել է «Պարալլելս պրոդաքշընի» ներկայացրած հայտերը։ Որոշմանը հաջորդեց ռեժիսորի առաջին հացադուլը, որն ավարտվեց նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումով: Հաջորդիվ Գալստյանը հայտարարել է, որ ֆիլմի ֆինանսավորման խոստում է ստացել, մինչդեռ իրականում միայն համաձայնություն էր ձեռք բերվել՝ Կինոկենտրոնին տրամադրել հանդիպման ժամանակ ներկայացված փաստաթղթերը (որոնց մի մասը նույնպես առկա չէր հայտադիմումի փաթեթում), ճշտել դրանց իրավական իսկությունը, ապա միայն քննարկել ֆիլմի ֆինանսավորման հեռանկարը։ Փետրվարին ռեժիսորը նոր հացադուլ է սկսել՝ հայտարարելով, թե նախարարի «խոստացած» ֆինանսավորումը կասեցվել է, մինչդեռ ֆինանսավորմանն ընթացք չտալու պատճառը ներկայացված վիճելի փաստաթղթերն են։

Մասնավորապես՝ Հովհաննես Գալստյանը, հղում կատարելով 2016 թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի կողմից ստացված նամակին, պնդում է, որ պետությունն իրեն երաշխավորել է ֆինանսավորում՝ ֆիլմի բյուջեի 30%-ի չափով։ Ներկայացված փաստաթղթում նշված չէ ֆիլմի բյուջեի չափը, հետևաբար՝ խոսքը գնում է կամայական 30%-ի մասին։ Հայտնի է, որ նախկինում նման փաստաթղթեր տրվում էին հեղինակներին՝ համարտադրողներ գտնելու նպատակով և ֆիլմի ֆինանսավորման հաստատման գործընթացում չէին ծառայում որպես իրավական հիմք։ Մինչ ռեժիսորը բոլորի ուշադրությունը սևեռել էր փաստաթղթի հայերեն և անգլերեն տարբերակներում թարգմանության տարբերությունների վրա, քննարկումից դուրս էր մնացել մի կարևոր փաստ՝ փաստաթղթի հայերեն տարբերակը սկսվում է՝ հղում կատարելով ֆիլմը հաստատած գեղխորհրդի նիստին՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հավանության է արժանացրել…»։: Չգտնելով նշված նիստի արձանագրությունը Հովհաննես Գալստյանի ներկայացրած փաստաթղթերում՝ նախարարության հարցմանն ի պատասխան Հայաստանի ազգային կինոկենտրոնից ստացել ենք վերոնշյալ նիստի արձանագրությունը, որը թվագրված է 2016 թ. նոյեմբերի 27-ով, այսինքն՝ երաշխավորագիրը տրամադրելուց 14 оր անց։ Հետևաբար՝ 30%-ի ֆինանսավորման երաշխավորագիրը պարունակում է կեղծ տեղեկություն` հաստատվելով ավելի վաղ, քան տեղի կունենար փաստաթղթում նշված գեղարվեստական խորհրդի նիստը։ Նման փաստաթղթով պետությունից գումար պահանջելն իրավապահ մարմինների քննության ենթակա արարք է։ Բացառելով այս անօրինական երաշխավորագիրը՝ մեզ մնում է դիտարկել ֆիլմի ֆինանսավորման պայմանագրի երեք օրինակները, որոնք տրամադրել է կինոկենտրոնը։ Առաջինը, որում նշված է 88 մլն-ի չափով ֆինանսավորման պարտավորության մասին, երկկողմանի ստորագրված չէև չունի ամսաթիվ, երկրորդն ու երրորդը թվագրված են նույն ամսաթվով՝2016 թ. մարտի 29-ով, ինչն առնվազն տարօրինակ է:

Երկուսից մեկի պարագայում պետությունը պարտավորվում է 2016 թվականին ֆիլմին տրամադրել 8.000.000 դրամի չափով ֆինանսավորում, երկրորդում դրան ավելանում է նաև 2017 թվականի ևս 15.000.000 մլն դրամ տրամադրելու պարտավորությունը։ Արդյունքում հիմք է ընդունվել երկրորդ տարբերակը, որում նշված՝ ընդհանուր 23 մլն դրամի չափով ֆինանսավորման պարտավորությունը պետությունն ամբողջապես կատարել է նշված ժամկետներում։ Ավելին, համաձայն պայմանագրի՝ ֆիլմի արտադրությունը պետք է ավարտվեր 2017թ.-ին, սակայն այս վերջնաժամկետը հետագայում երկարացվել է մինչև 2018 թ. դեկտեմբերի 3-ը։ Այսպիսով՝ ֆիլմի հանդեպ որևէ այլ ֆինանսական պարտավորություն պետությունը որևէ իրավական փաստաթղթով չի ստանձնել, և ռեժիսորի կողմից անօրինական փաստաթղթերը որպես հիմք բերելն ու պահանջներ ներկայացնելը, առավել ևս՝ այդ պահանջով հացադուլ հայտարարելը պարզապես շանտաժի միջոցով պետական մարմիններին ահաբեկելու փորձ է:

Թե ի՞նչ ստվերային գործարքներ է նա ունեցել նախկին իշխանությունների հետ, ո՞վ է իրենից պարտքով վերցրել «Տատիկիս վարսերը» ֆիլմի գումարների մի մասը և չի վերադարձրել, և ինչու՞ է ֆիլմին տրված պետական ֆինանսավորումը ծախսվել ոչ նպատակային, դա դեռ քննության առարկա է և հանգուցալուծում կունենա իրավական դաշտում: Մենք չենք կարող պետբյուջեի, ՀՀ քաղաքացիների տված հարկերով փոխհատուցել Հովհաննես Գալստյանի անհաջողությունները՝ իր նախկին համագործակիցների հետ հարաբերություններում՝ առավել ևս անօրինական հարաբերություններում: Հատկանշական է, որ հանդիպման ձայնագրության մեջ Գալստյանը պատրաստակամություն է հայտնում՝ հրաժարվել այդ գումարի վերադարձի պահանջից։
«Տատիկիս վարսերը» ֆիլմին հավելյալ աջակցություն տրամադրելու հայտի մերժումից հետո Հովհաննես Գալստյանը բարձրաձայնում էր իր միջազգային համարտադրողների խնդրի մասին: Որքա՞ն գումար են ներդրել Հովհաննես Գալստյանի համարտադրողները, նրանցից որևէ մեկը իր երկրում կամ որևէ միջազգային կինոֆոնդից աջակցություն ստացե՞լ է այս նախագծի համար: Այս հարցերին ի պատասխան՝ որևէ փաստացի հիմք չկա։ Հովհաննես Գալստյանի ասելով` նրանք իրենց սեփական գրպանից ներդրումներ են արել ֆիլմում, ինչը համոզիչ չէ նման ծավալի համարտադրության պարագայում:

Հովհաննես Գալստյանի պնդմամբ մենք կասեցնում ենք նաև համարտադրողների ներդրումները Հայաստանում: Միևնույն ժամանակ նա փաստում է, որ բուլղարական կողմը պետք է ֆինանսավորի Բուլղարիայի նկարահանումները, իսկ գերմանական կողմը իր կողմից ներդրվող գումարը նույնպես ծախսում է իր երկրում: Այս դեպքում, Հայաստանի Հանրապետությունում ի՞նչ ներդրումների մասին է խոսում Հովհաննես Գալստյանը:

Հովհաննես Գալստյանի համարտադրողներն իրենց հայտարարություններում անպարկեշտ գնահատականներն են թույլ տվել ՀՀ պետական կառույցների վերաբերյալ: Յուրաքանչյուր ոք կարող է փնտրել համացանցում և տեղեկանալ, թե ովքեր են Հովհաննես Գալստյանի համարտադրողները. մեկի դեպքում նշված ֆիլմը միակ լիամետրաժ նախագիծն է, մյուսը՝ փոքր-ինչ ավել փորձով է ներկայանում։ Ի դեպ, կարևոր ենք համարում նշել, որ բուլղարական համարտադրողը ներգրավված է նաև «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) անավարտ ֆիլմի արտադրության մեջ։ Հովհաննես Գալստյանը իր պահվածքով իրավունք է տվել նրանց հեգնանքով խոսել մեր երկրի պետական պաշտոնյաների և կառույցների մասին: Նա պարզապես կանխամտածված զրպարտում է ՀՀ պետական կառույցներին՝ դրանով ազդելով ՀՀ վարկանիշի վրա:

Հովհաննես Գալստյանը դիմել է դատարան՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ դատական գործընթացի ժամկետները ավելի են վնասելու նախագծին: Որևէ միջազգային ֆոնդ կամ ներդրող ոչ մի լումա չի տա այն ֆիլմին, որը դատական պրոցեսի մեջ է: Իսկ ինչու՞ դա պետք է անի Հայաստանի Հանրապետությունը: Եթե նա դիմել է դատարան և վստահ է, որ իր պահանջը արդար է, ապա ինչու՞ է դիմում հացադուլի:

Այսպիսով, Հովհաննես Գալստյանը խառնաշփոթ է ստեղծում ոչ միայն լրագրողների ու հանրության համար, այլ նաև մանիպուլյացիայի է ենթարկում իր համարտադրողներին՝ ստանձնելով «տուժածի» դեր՝ համոզելով, թե իբր պետական կառույցները նպատակային վնասում են իր նախագծին:
Անհաղորդ չմնալով խնդրի մարդասիրական կողմին՝ նախարարությունը ի տարբերության ռեժիսորի տարածած ոչ հավաստի տեղեկատվության, փորձում է քայլեր ձեռնարկել անօրինականությունների այս թնջուկը լուծելու համար։ Թեև որևէ կինոարտադրողի գործընկերային հարաբերությունները մշակույթի նախարարության լուծելիք հարցը չէ, սակայն 2018 թվականի դեկտեմբերին նախարարությունը բարի կամք դրսևորելով՝ նամակ է ուղարկել Հովհաննես Գալստյանի բուլղարացի և գերմանացի համարտադրողներին, խնդրանքով՝ երկարացնել «Պարալլելս պրոդաքշըն» ընկերության հետ «Տատիկիս վարսերը» ֆիլմի համարտադրության ժամկետները: Այդ նամակը նույնպես հրապարակում ենք այստեղ՝ կից անգլերեն թագմանությամբ (պաշտոնական ձևաչափով)։

Նախարար Լ. Մակունցի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել այն իրավաբանական եզրակացությանը, որ կանոնակարգը չէր կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ 15-րդ կետն ապօրինաբար է կիրառվել «Պարալլելս պրոդաքշըն» ընկերության ներկայացրած հայտերի նկատմամբ։

Սա, այնուամենայնիվ, խնդրահարույց պնդում է, քանի որ կանոնակարգը մինչ հանձնաժողովին ներկայացվելը, հաստատվել էր իրավաբանական խմբի կողմից և նախատեսված էր միայն ընթացիկ տարվա՝ 2018 թ. կինոնախագծերի մրցույթի համար։ Այսպիսով՝ հայտերի ուսումնասիրման հանձնաժողովը պարտավոր էր կիրառել նշված կետը նախկինում պետության հանդեպ ստանձնած պարտավորություններն անավարտ թողած ֆիլմարտադրող ընկերությունների նկատմամբ։ Եթե մասնագիտական բազմակողմանի խորհուրդը իսկապես ընդունի տվյալ կետի հակաօրինականությունը, ապա նախարարությունը առաջարկում է «Պարալլելս պրոդաքշըն» ընկերությանը՝ նախորդ տարի ներկայացրած հայտերը կրկին ներկայացնել կինոկենտրոնի ընթացիկ մրցույթին։ Սակայն կա ևս մի հանգամանք, որը թույլ չի տալիս մրցույթում ընդգրկել «Տատիկիս վարսերը» նախագիծը, քանի որ այն նախկինում արդեն ստացել է արտադրության փուլի ֆինանսավորում, իսկ համաձայն կանոնակարգի 13-րդ կետի՝ «ֆինանսավորում ստացած նախագծի ֆիլմարտադրողը նույն նախագծի համար իրավունք ունի դիմելու մեկ այլ փուլի մրցույթի, եթե կատարել է կինոկենտրոնի հետ կնքած պայմանագրային պարտավորությունները»։

Հաշվի առնելով այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել է ֆիլմարտադրողն ինչպես իր խնդրահարույց գործունեության, այնպես էլ՝ համակարգի թերությունների հետևանքով, բացառության կարգով հնարավոր ենք համարում նախագծի մասնակցությունը 2019 թ. մրցությում՝ մյուս բոլոր մասնակիցների հետ հավասար պայմաններում, կամ հետագա խախտումներից խուսափելու համար ձևավորել իրավաբաններից և ոլորտի մասնագետներից կազմված առանձին հանձնաժողով, որը կուսումնասիրի և լուծումներ կառաջարկի՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրներին:
Սա, իհարկե, չի նշանակում, որ ընկերությունը կկարողանա շրջանցել անավարտ նախագծի, վերոնշյալ թերացումների, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների և մեղադրանքների համար ստանձնելիք պատասխանատվությունը։

Կրկին կոչ ենք անում Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը և ստեղծագործել օրինական, հավասար ու մրցակցային պայմաններում»:


Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01