Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, հավատարիմ մնալով ուռուցքաբանության ոլորտում առաջատարի իր առաքելությանը, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներդրեց վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման ժամանակակից և արդյունավետ մոտեցումներից մեկը՝ ռադիոյոդոթերապիան (բուժում ռադիոակտիվ յոդով):
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյան «Հայաստանում տարեկան գրանցվում է 8500 քաղցկեղի նոր դեպք, որոնց 45-50 տոկոսը բարձիթողի դեպքեր են և դիմում են բժշկի արդեն երրորդ, չորրորդ փուլերում: Վերջին ժամանակաշրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, նկատվում է քաղցկեղով հիվանդացության աճ:
Էնդոկրին համակարգի ուռուցքներն ընդհանուր ուռուցքաբանության մեջ կազմում են 0,6-5 տոկոս: Եվ, հաշվի առնելով այն, որ Հայաստանը էնդեմիկ գոտի է, մեզ մոտ տարեկան գրանցվում է մոտավորապես 250-300 հիվանդ, ովքեր տառապում են վահանաձև գեղձի քաղցկեղով: Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներից է վիրաբուժությունը, իսկ հետվիրահատական շրջանում հիվանդների գերակշիռ մասի համար ռադիոյոդոթերապիան պարտադիր է:
Խորհրդային ժամանակաշրջանում ռադիոակտիվ յոդով բուժումը իրականացվել է Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում, Ուկրանիայում, իսկ վերջին տարիներին մեր հայրենակիցները ռադիոյոդոթերապիայի կուրս ստանալու համար մեկնում էին Վրաստան կամ այլ երկրներ:
Մեծ ջանքերի և անձնվեր աշխատանքի շնորհիվ այսօր մեզ հաջողվեց ստեղծել ճառագայթային անվտանգության բոլոր միջազգային չափորոշիչներին համապատասխանող հատուկ տարածքներ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային մասնաշենքում, որտեղ մեր պացիենտները վահանաձև գեղձի վիրահատական բուժումից հետո կստանան ռադիոյոդոթերապիա:
Այդ նպատակով կիրառվող ռադիոակտիվ յոդ պարունակող պատիչները կներկրվեն Լեհաստանից և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կպահպանվեն հատուկ պայմաններում: Հիվանդները բուժման ընթացքում կգտնվեն ճառագայթային անվտանգության հատուկ պահանջներով կառուցված և բոլոր անհրաժեշտ հարմարություններով հագեցված հիվանդասենյակներում:
Բուժման գործընթացի լիարժեք ապահովման համար Կենտրոնը ձեռք է բերել նաև հատուկ սարք՝ որը թույլ է տալիս նախապես գնահատել վահանաձև գեղձի կողմից յոդի կլանումը և ըստ այդմ ավելի ճշգրիտ հաշվարկել տվյալ հիվանդին անհրաժեշտ յոդի չափաքանակը: Մեկուսացված սենյակներում 3-5 օր անցկացնելուց հետո կատարվում է պացիենտի օրգանիզմում ռադիոակտիվ յոդի մնացորդային քանակի գնահատում, ըստ որի որոշվում են դուրս գրման ժամկետները:
Ռուսաստանում և Վրաստանում ռադիոակտիվ յոդով բուժման արժեքը կազմում է 2000 ԱՄՆ դոլար, զգալի են նաև ճանապարհային և մնացյալ ծախսերը: Ըստ մեր հաշվարկների, բուժման կուրսն ՈՒԱԿ-ում կկազմի շուրջ 500.000 ՀՀ դրամ:
Կարծում եմ, որ սա անչափ կարևոր և կենսական ձեռքբերում է. վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում մեր հայրենակիցները արդեն կարող են ստանալ անհրաժեշտ բուժման բոլոր փուլերը ՈՒԱԿ-ում՝ անհամեմատ ավելի մատչելի պայմաններով և առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01