ARM | RUS |

E-draft-ում Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը համարում են անհեռանկար և կործանարար

15.02.19 | 14:25

Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին դեմ է քվեարկել 130 մարդ կամ քվեարկածների 90 տոկոսը։ Կողմ է քվեարկել 14 մարդ։ Փետրվարի 12-ին հրապարակված նախագիծը դիտել է 1044 մարդ, ներկայացվել է 10 առաջարկություն։



Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը: Առաջարկվում է նաև վերացնել առաջին փոխվարչապետի ինստիտուտը՝ կրճատելով այդ պաշտոնը:

«Հիմնավորում» բաժնում ներկայացված չեն փոփոխությունների պատճառներն ու անկնկալվող արդյունքը։ Նախագծի ներքո դիտողություն, մեկնաբանություն, գնահատական, առաջարկություն թողած քաղաքացիներն ու մասնագետները ևս նշում են, որ այն հիմնազուրկ է։

«Նախագիծը զուրկ է որևէ հստակ հիմնավորումից։ Մասնավորապես, պարզ չէ, թե որքանով նոր համակարգն առավել արդյունավետ կլինի գործողի համեմատ, որքան աշխատողներ կկրճատվեն, որքան միջոցներ կտնտեսվեն, ինչպես կանդրադառնա նախատեսված փոփոխությունը պետական համակարգի գործունեության վրա և այլն։ Ստացվում է, որ որոշումը կայացվում է քաղաքական կամքի դրսևորման ու բարի երազների իրականացման համար, սակայն հաշվի չառնելով ներկայիս իրականությունը։ Առաջարկում եմ ուսումնասիրել և հստակ հաշվարկել նման որոշման կայացման բոլոր դրական ու բացասական ազդեցությունները և միայն հստակ հաշվարկների ու փաստերի վրա կայացնել համապատասխան որոշում»,-գրել է Գևորգ Նազարյան անունով քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի՝ Գևորգ Հարությունյանը, որը ևս չի նշել, թե ինչ կառույց կամ կազմակերպություն է ներկայացնում, մասնավորապես գրել է. «Գյուղատնտեսության նախարարությունը միացնել որևէ այլ նախարարությանը պարզապես անմտություն է և պետական կառավարումից չհասկանալու արդյունք: Գյուղատնտեսությունը ամենախոշոր և խնդրահարույց ոլորտներից մեկն է, որն ունի մեկ միլիոնից ավելի ուղղակի շահառու (գյուղական բնակչություն), իսկ եթե ավելի խորը մտածենք, Հայաստանի ամբողջ բնակչությունը հանդիսանում է այդ ոլորտի շահառուն, քանի որ գյուղատնտեսական արտադրանքն է կերակրում բնակչությանը: Գյուղատնտեսության ոլորտի ճիշտ կառավարումը լուծում է մի շարք խնդիրներ, ինչպիսիք են պայքարը սովի և աղքատության դեմ, գյուղական բնակչության զբաղվածությունը, արտագաղթը, նույնիսկ առողջապահական և շատ այլ կարևոր խնդիրներ։ Այն կարծիքը, որ գյուղատնտեսության նախարարությունը զբաղվում է արտահանմամբ և կրկնում նախագծով առաջարկվող էկոնոմիկայի նախարարության գործառույթը, մեղմ ասած անհեթեթություն է:

Կառավարության առաջարկվող կառուցվածքը նայելիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության և գյուղ չկա... Պետք չէ քանդել ստեղծվածը, եթե կարող եք զարգացրեք: Հետագայում նորը ստեղծելու համար շատ ավելի մեծ ջանքեր ու միջոցներ կպահանջվեն, իսկ որ տարիներ հետո նորից գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու անհրաժեշտություն կառաջանա, դա միանշանակ է»։
Սամսոն Զատիկյանն իր առարկություններն է ներկայացրել ջրամբարների վերաբերյալ, նկատել՝ «սա չհիմնավորված, անհեռանկար և կործանարար նախագիծ է»։

Միջազգային զարգացման, հանրային քաղաքականության և կառավարման ոլորտի անկախ հետազոտող և խորհրդատու Արտակ Քյուրումյանն ընդգծել է. «Հիմնավորումների բացակայության պատճառով այս միացումները խիստ մեխանիկական տպավորություն են թողնում: Չի բացատրվում, թե արդյոք այս միացնումներում կա որևէ սիներգիա (synergy), ինչի արդյունքում, միավորված նախարարությունների ստեղծած արդյունքն ավելին է լինելու, քան առանձին նախարարություններինը: Խնդրում եմ բացատրել, թե ինչպիսի սիներգիա գոյություն ունի միացող նախարարությունների գործառույթների և գործընթացների միջև:

Տպավորություն եմ ստանում, որ այն մարդը կամ մարդիկ, որ առաջարկել են այս մոդելը, փորձում են բիզնես միջավայրի մոդելը, որտեղ ճգնաժամային պայմաններում արդյունավետության տակ նաև կարող են հասկանալ որոշ միջոցների խնայողություն (չնայած արդյունավետությունն ավելի խորը և ընդգրկուն հասկացություն է), կիրառել հանրային կառավարման ոլորտում: Սակայն սրանք իրարից էականորեն տարբերվող կառավարման մոդելներ են և բիզնես կառավարման տրամաբանությունը հանրային կառավարման ոլորտում կիրառելը ցանկալի չէ։

Մեկնաբանություն թողած հաջորդ քաղաքացին՝ Արտեմ Պետրոսյանն էլ նկատել է. «Նախագծով առաջարկվում է միացնել իրար տարածքային կառավարման և զարգացման, տարանսպորտի, պետական գույքի կառավարման, էներգետիկայի և բնական պաշարների, ջրային ռեսուրսների բնագավառները իրար և արդյունքում ստանալ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառ.... նախ և առաջ ի՞նչ կապ ունեն իրար հետ վերոնշյալ բնագավառները որևէ տեղ հիմնավորված չէ, արդյոք երկրի տնտեսության ողնաշարը համարվող էներգետիկայի բնագավառը որևէ կերպ առնչվում է պետական գույքի կառավարման հետ, կամ տրանսպոտրի հետ»։

Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը, մասնավորապես՝ նախատեսվում է.

1. Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել Կրթության և գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Կրթության, գիտության և մշակույթի նախարարության:
2. Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Էկոնոմիկայի նախարարություն,
3. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՝ վերջինս վերանվանելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները: Օրենքի ընդունումից հետո Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն, որոնք իրենց կազմում կունենան միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և չեն ունենա աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար: Այդ գործառույթները կիրականացվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ կրճատելով նախարարության բոլոր լիազորությունները և գործառույթները, որոնք առնչվում են տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին, միաժամանակ ավելացնելով թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, քանի որ օրենքի ընունումից հետո Կառավարության որոշմամբ ռազմարդյունաբերական կոմիտեի ենակայությունը կհանձնվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:
5. Սփյուռքի նախարարությունը միավորել Վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը, որը համակարգելու է սփյուռքի հարցերին առնչվող ծրագրերը՝ ունենալով գրասենյակ նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:


Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01