Կառավարությունն ու Կենտրոնական բանկը պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման ռազմավարության և քաղաքականության ուղղությամբ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այստեղ անելիքներ ունեն նաև Ազգային ժողովն ու Արդարադատության նախարարությունը: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ԿԲ հաշվարկներով՝ այսօր 300 մլրդ դրամ բանավեճային փուլում է և այդ գումարը ոչ մեկինը չէ, քանի որ դատական համակարգը ժամանակին լուծում չի տալիս խնդրին. «Ընդ որում, այդ գումարի կեսի վերաբերյալ բանավեճ չկա»: Վարչապետն ասաց՝ տարեվերջին բանկիրների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ նրանք օրենսդրական լուծումներ կառաջարկեն, թե ինչպես կարող են խնդրին լուծում տալ: Նրա խոսքով՝ սա կարևոր հարց է, քանի որ ֆինանսական շուկայում 300 մլրդ դրամի հայտնվելը կօգնի նվազեցնել տոկոսադրույքները: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց հնարավորինս արագ օրենսդրական փոփոխություններ մշակել և ուղարկել Ազգային ժողով: Աղբյուր` Panorama.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01