Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն` ուսման վարձավճարների զեղչի նպատակով:
ԿԳՆ-ից հայտնում են, որ ծրագրին կարող են դիմել առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում իրականացրել են մարտական հերթապահություն կամ մասնակցել են մարտական գործողությունների (զինվորական գրքույկում պարտադիր է համապատասխան նշման առկայությունը) և բուհում առաջադիմությունից ելնելով օգտվում են մինչև 50 տոկոս զեղչից:
Նշված ծրագրով 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողներն՝ ըստ առաջադիմության, կարող են ստանալ լրացուցիչ 20 տոկոս զեղչ: Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1.Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/
2.3×4 չափսի մեկ լուսանկար,
3.ուսանողական տոմսի պատճեն,
4.ստուգման գրքույկի պատճեն՝ հաստատված դեկանի կողմից,
5.զինվորական գրքույկը և զինվորական գրքույկի պատճենը /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/, եթե զինվորական գրքույկում հստակ նշված չէ, որ մարտական հերթապահությունը իրականացվել է 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում, ապա զինվորական գրքուկից բացի անհրաժեշտ է ներկայացնել կնքված տեղեկանք համապատասխան տարածքային զինկոմիսարյատից,
6.տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա/հեռակա ուսուցմամբ բակալավրի/մագիստրոսի կրթական ծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկս զեղչից,
7.լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:
Տեղեկացնում ենք, որ բուհի, ՀՀ ԿԳՆ-ի և ՀԵՀ-ի կողմից տրամադրվող ընդհանուր զեղչի գումարը չպետք է գերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար:
Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան 50/5) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ 13:00-14:00:
Այլ հարցերի համար զանգահարել 010 545802, 010 567922:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01