Երեւանից մինչեւ Իրանի սահման նախագիծ ունենք, որ ժամանակակից ճանապարհային նշաններով ենք համալրում, շուրջ չորս հազար նշան պետք է տեղադրվեր, եւ արդեն մոտենում ենք այդ ծրագրի ավարտին: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ այդ նշանները գողանում են: «Մի յուրահատուկ փաստ ենք արձանագրել, որ այդ նշանները գողանում են եւ տարբեր նպատակների ծառայեցնում: եթե թվարկեմ, թե ին նպատակներով են օգտագործում մի քիչ ծիծաղելի կլինի: Տանում են թոնրի կափարիչից մինչեւ հողագործական, ձնամաքրման բահ օգտագործում են»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ պետական միջոցներ են ծախսվում, եւ դա անվտանգության հարց է: Վարչապետը հետաքրքրվեց, թե որքան գումար է ծախսվում դրա վրա, նախարարը պատասխանեց՝ մոտավորապես մեկ միլիոն դոլար: «Եթե մենք մեկ միլիոն դոլարը ծախսում ենք, հետո պարզվում է, որ հարցը չի լուծվել եւ ստիպված էլի պետք է ծախսենք, դրանից հետո էլի կգողանան եւ այդպես շարունակ: Դրա հետեւանքով, պարզվում է, գումար չի գոյացել, որ մեկ վթարային շենքի խնդիր լուծենք, կամ թոշակն ու նպաստը բարձրացնելու խնդիր լուծենք: Ես ուզում եմ՝ մեր հայրենակիցները այս շղթան հստակ պատկերացնեն՝ սկսած ՀԴՄ չվերցնելուց, չտալուց մինչեւ մնացած գլոբալ հարցերի լուծումը: Այս շղթայի պատասխանատվությունն առաջին հերթին կառավարությանն է, բայց չի նշանակում, որ միակ պատասխանատուն կառավարությունն է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նկատի ունի, երբ ասում է՝ քաղաքացիները տնտեսական վարքագիծը պետք է փոխեն, դա նշանակում է, որ վնաս չպետք է տան:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01